ՌԴ ԿԲ-ն կես տարով երկարաձգել է արտասահման փոխանցումների սահմանափակումները

29.09.2025 | 10:58 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՌԴ #փոխանցումներ #սահմանափակումներ
Ռուսաստանի Բանկը (ԿԲ) եւս կես տարով երկարաձգել է արտասահման դրամական փոխանցումների սահմանափակումները, դրանք կգործեն մինչեւ 2026 թվականի մարտի 31-ը, հաղորդում է Frank Media-ն։

Այս սահմանափակումները նախատեսում են, որ Ռուսաստանի քաղաքացիները եւ բարեկամական երկրներից ռեզիդենտները կարող են ամսական արտասահմանյան բանկերի հաշիվներին փոխանցել միայն $1 միլիոն: Դրամական փոխանցումների համակարգերով փոխանցումները նույնպես սահմանափակված են եւ կազմում են ամսական առավելագույնը $10 000:

Ռուսաստանում աշխատող ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձինք նույնպես իրավունք ունեն արտասահման միջոցներ փոխանցել իրենց աշխատավարձի չափով: Այս հնարավորությունը հասանելի է ինչպես բարեկամական, այնպես էլ ոչ բարեկամական երկրների ներկայացուցիչներին: Պահպանվել է նաեւ Ռուսաստանում չաշխատող ոչ բարեկամական երկրների ոչ ռեզիդենտների համար արտասահման փոխանցելու արգելքը:

Ռուսաստանի Կենտրոնական բանկը 2022 թվականի գարնանից ի վեր մի քանի անգամ երկարաձգել է այս սահմանափակումները։
Դիտում՝ 3948

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW