ԱրարատԲանկի հովանավորությամբ շախմատի միջազգային մրցաշարը շարունակվում է

26.09.2025 | 16:02 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԱրարատԲանկ #«Ծաղկաձոր Օփեն»
ԱրարատԲանկի աջակցությամբ Ծաղկաձորում անցկացվող «Ծաղկաձոր Օփեն» շախմատի միջազգային մրցաշարը տարվա ամենանշանավոր շախմատային իրադարձություններից է։ Մրցաշարը, որին մասնակցում է ավելի քան 10 երկրի 76 շախմատիստ, կազմակերպել են Հայաստանի շախմատի ակադեմիան եւ Շախմատի ակադեմիայի ակումբը։ 

Տարիներ շարունակ գործող «Ծաղկաձոր Օփեն»-ը նպաստում է շախմատային ոլորտում գիտելիքների եւ հմտությունների փոխանակմանը, ինչպես նաեւ միջանձնային եւ միջմշակութային կապերի հաստատմանը։ 

Մրցաշարի շրջանակում փորձառու մարզիչների կողմից անցկացվում են դասընթացներ, ինչպես նաեւ համաժամանակյա խաղ Հայաստանի շախմատի հավաքականի անդամ, միջազգային գրոսմայստեր Շանթ Սարգսյանի մասնակցությամբ։ 

««Ծաղկաձոր Օփեն»-ը ոչ միայն մրցակցային միջոցառում է, այլեւ՝ շախմատի իսկական տոն, որը մեկտեղում է տարբեր ազգերի եւ սերունդների ներկայացուցիչներին։ 

ԱրարատԲանկը, կարեւորելով կրթության եւ այս ինտելեկտուալ խաղի զարգացումը, իր նպաստն է բերել շախմատի մշակույթի տարածմանը։ Մրցաշարը ոչ միայն բարձրակարգ սպորտային միջոցառում է, այլեւ՝ հարթակ երիտասարդների համար՝ շախմատային մտածողության զարգացման, փորձի փոխանակման եւ նոր հնարավորությունների բացահայտման համար»,- ասվում է ԱրարատԲանկի հաղորդագրությունում:

ԱրարատԲանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից:
Դիտում՝ 3905
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW