Ֆինանսական գրագիտության արշավի շրջանակում այս անգամ հանդիպումը վեբինարի ձեւաչափով էր՝ Feminno ՀԿ-ի «STEM խթանման մրցանակաբաշխություն 2025» ծրագրի մասնակից շուրջ 200 դպրոցահասակ աղջիկների համար։Հիշեցնենք, որ STEAM ծրագիրն իրականացնում է «Ֆեմիննո» մշակութա-նորարարական ՀԿ-ն, որը ստեղծվել է որպես ՏՏ եւ գիտության, տեխնոլոգիայի, ճարտարապետության ու մաթեմատիկայի ոլորտներում կանանց ներգրավվածությունը խթանող հարթակ։ Ինտերակտիվ դասընթացի շրջանակում ներկայացվել են Ֆինանսական գրագիտության հիմունքները, արդյունավետ խնայելու եղանակները, ֆինանսական զեղծարարություններից պաշտպանված լինելու կանոնները։ Հանդիպման ընթացքում դպրոցականները ծանոթացել են նաեւ Իդրամ Ջունիոր հավելվածի հետ։«Ֆինանսապես գրագետ Իդրամի եւ IDBank-ի հետ» արշավը շարունակվում է։Ընկերությունները վերահսկվում են ՀՀ ԿԲ կողմից: Tweet Դիտում՝ 5946