Սեպտեմբերի 26-ից 28-ն Ամերիաբանկը կմասնակցի Armenian Auto Show-ին` ներկայացնելով իր MyCar.am հարթակը եւ գործընկեր դիլերների հետ մշակված հատուկ առաջարկները բացառապես էքսպոյի այցելուների համար: Բանկից հայտնել են, որ երեք օր շարունակ էքսպոյի այցելուները կկարողանան տեղում գտնել իրենց մեքենան եւ գնել այն` առանց կանխավճարի եւ ավտովարկավորման հատուկ տոկոսադրույքով: Նշվում է, որ Ամերիաբանկն ավտովարկերի պորտֆելով շարունակում է պահպանել ՀՀ բանկային համակարգի բացարձակ առաջատարի դիրքը շուկայի շուրջ 50% մասնաբաժնով (30․06․2025թ․ դրությամբ): 2025թ․-ի առաջին 8 ամսում տարեվերջի համեմատ Ամերիաբանկի ավտովարկերի պորտֆելն աճել է ավելի քան 40%-ով: Նույն ժամանակահատվածում Ամերիաբանկի ավտովարկերի ավելի քան 30%-ը տրամադրվել է առցանց՝ MyCar.am հարթակի միջոցով։ MyCar.am հարթակն այցելուներին հնարավորություն է տալիս գտնել ցանկացած կարիքի եւ հնարավորության համապատասխան մեքենա՝ ընտրություն կատարելով առաջնային եւ երկրորդային շուկայի առաջատար դիլերների առաջարկներից։ Հարթակում ներկայացված են առաջարկներ ավելի քան 60 ավտոդիլերի կողմից, որոնցից շուրջ 30-ը` պաշտոնական ներկայացուցիչ: MyCar.am-ն արդեն հնարավորություն է տալիս նաեւ անհատներին վաճառել իրենց սեփական մեքենան, ինչի համար անհրաժեշտ է գրանցվել հարթակում: Հաշվիչների, զտիչների եւ մեքենաների համեմատման գործիքների շնորհիվ հարթակում հնարավորինս պարզեցված է մեքենա փնտրելու եւ գտնելու գործընթացը, ինչը նպաստում է հաճախորդների ժամանակի խնայողությանը, օգնում գին-որակ հարաբերակցության մեջ արագ կողմնորոշվելու եւ լավագույն ընտրություն կատարելու հարցում: Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից:Մանրամասները` հոլովակում: Tweet Դիտում՝ 6192