Converse Mobile. Ձեր բանկինգը՝ Ձեր կանոններով ու նոր հնարավորություններով

23.09.2025 | 12:42 Գլխավոր էջ / Նորություններ /
#Կոնվերս Բանկ #Converse Mobile
Կոնվերս Բանկի մոբայլ հավելվածը կրկին համալրվել է նոր հնարավորություններով: Ինչպես եւ խոստացվել էր, բանկը կյանքի է կոչել իր հաճախորդների որոշ ցանկություններ ու մասնագետների առաջարկները՝ Converse Mobile-ը դարձնելով ավելի հարմարավետ ու ֆունկցիոնալ: 

Ի՞նչ նորություններ ենք առաջարկվում բանկի հաճախորդներին. 

Ամենակարեւորը. C360 Overdraft Converse Mobile հավելվածում

Թարմացումից հետո հնարավոր է C360 Neo եւ ավելի բարձր փաթեթների հիմնական քարտին ստանալ օվերդրաֆտ (վարկային սահմանաչափ) ընթացիկ ծախսերը հոգալու համար: Ողջ գործընթացը կկատարվի թվային տիրույթում՝ հաշված րոպեների ընթացքում:

Վճարային եւ փոխանցումների նոր հնարավորություններ

Ավելացվել են վճարումների եւ փոխանցման նոր գործիքներ.

-    Այսուհետ Converse Mobile hավելվածով կկարողանաք վճարումներ կատարել անմիջապես Ձեր բանկային հաշվից բանկի գործընկեր Իդրամ ընկերության QR-ների միջոցով: QR վճարումների գործիքակազմն աստիճանաբար կհարստացվի:
-    Converse Mobile-ում կգործարկվի UBPay-ով արագ դրամական փոխանցումների ուղարկման եւ ստացման առաջին՝ ամբողջությամբ թվային գործիքը:
-    Հաճախորդները կկարողանան կառավարել հավելվածի «Վճարումներ եւ փոխանցումներ» բաժինը:

Քարտային բաժանորդագրությունները կառավարելու Visa Stop ծառայությունը վերադառնում է

Visa քարտերի կարգավորումներում կրկին ավելացվել է քարտի բաժանորդագրությունները եւ կցագրումները տեսնելու եւ կառավարելու հնարավորությունը նոր եւ թարմացված տարբերակով։

C360 Matrix փաթեթ. մի շարք բանկային ծառայություններ՝ 0 ՀՀ դրամ սպասարկման վճարով 

Այսուհետ Converse Mobile-ի նոր օգտատերերն իրենց ֆինանսական փորձառությունը սկսելու են C360 Matrix փաթեթով՝ միաժամանակ հնարավորություն ունենալով բարձրացնել փաթեթի դասը եւ օգտվել ավելի ընդգրկուն ֆինանսական գործիքակազմից:  

«Matrix-ը համապարփակ՝ 360 աստիճան բանկինգին ծանոթանալու եւ ֆինանսական փորձառություն կերտելու հիանալի հնարավորություն է: 

Հաշվի առնելով այս եւ մի շարք այլ նորություններից յուրաքանչյուրի կարեւորությունը՝ առաջիկա հրապարակումներում դրանց մասին կխոսենք ավելի մանրամասն»,- նշել են բանկում: 

Հարցերի դեպքում՝ 010 511 211, conversebank.am

Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Դիտում՝ 1306
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW