Եվրամիությունը Հայաստանին կտրամադրի ավելի քան €200 միլիոն

19.09.2025 | 17:40 Գլխավոր էջ / Նորություններ /
#Հայաստան #ԵՄ
Եվրամիության (ԵՄ) ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսն այսօր Երեւանում ասել է, որ Եվրամիությունը Հայաստանին կտրամադրի ավելի քան €200 միլիոն՝ «Դիմակայունության եւ աճի» ծրագրի շրջանակում: 

«Ինձ համար մեծ պատիվ է հայտարարել, որ ԵՄ-ն հատկացնում է «Դիմակայունություն եւ աճ» ծրագրի երկրորդ փուլի ֆինանսավորումը: Այս գումարով նախատեսված է աջակցել դիմակայունության եւ բիզնեսի ոլորտում ներդրումներին», - ասել է Մարթա Կոսը՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ համատեղ հայտարարության ժամանակ: 

Նրա խոսքով՝ սա վկայում է, որ Հայաստանը հավատարիմ է բարեփոխումների օրակարգին:
Դիտում՝ 3621

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW