Idram Junius խաղը դառնում է մրցույթ. լավագույնները կստանան մրցանակներ

17.09.2025 | 17:27 Գլխավոր էջ / Նորություններ /
#Idram Junius
Idram Junior հավելվածում Junius ֆինանսական գրագիտության խաղը վերածվում է մրցույթի։ Այսուհետ Junius խաղում պարբերաբար անցկացվելու են մրցաշարեր եւ եթե հայտնվեք լավագույն եռյակում, կստանաք Իդրամ ընկերության կողմից սահմանված արժեքավոր նվերներ։

Idram-ից հայտնել են, որ Junius ֆինանսական առցանց մրցաշարերին կարող են մասնակցել 3-8-րդ դասարանի աշակերտները: Հաղթելու դեպքում մրցանակը տրվում է, եթե ծնողի կողմից նույնականացված Idram Junior օգտատեր եք։

«Հաղթելու համար պետք է հաղթահարել 1-50 բոլոր փուլերն ու կուտակել առավելագույն քանակի միավորներ։ Յուրաքանչյուր փուլ ունի ֆինանսական գրագիտության ու մաթեմատիկայի ուղղվածությամբ 7 հարց․ դրանք համապատասխանում են տարիքային խմբին, որն ընտրում եք խաղի սկզբում։ Հավասար քանակով միավորներ հավաքելու դեպքում հաղթող կճանաչվի այն մասնակիցը, ով բոլոր մրցափուլերը կանցնի ամենակարճ ժամանակահատվածում»,- ասվում է հաղորդագրությունում:

Եվ այսպես, առաջին մրցույթը հայտարարվում է բացված․ սեպտեմբերի 17-ից հոկտեմբերի 16-ը խաղացեք Junius, կրթվեք եւ ստացեք հնարավորություն շահելու հետեւյալ մրցանակները՝ 

Մրցանակներ՝ 

3-4 դասարան

1-ին տեղ - LEGO Creator 3-in-1 հավաքածու
2-րդ տեղ - Գիտական փորձերի հավաքածու – «Փոքր քիմիկոս» + Գիրք՝ «Մանի անունով շնիկը»
3-րդ տեղ - մետաղական գլուխկոտրուկի հավաքածու (Puzzle Eureka Extreem) + Գիրք  «Հանրագիտարան փողի մասին»

5-6 դասարան

1-ին տեղ – Կիթառ սկսնակների համար
2-րդ տեղ – Xiaomi բրենդի սմարթ ժամացույց՝ երեխաների համար 
3-րդ տեղ – Սեղանի ինտելեկտուալ խաղ «Azul»

7-8 դասարան

1-ին տեղ – Հեծանիվ՝ իր աքսեսուարներով (սաղավարտ, արմնկակալ, ծնկակալ)
2-րդ տեղ - Տեսախցիկ Fujifilm Instax Mini 12
3-րդ տեղ - Սեղանի ինտելեկտուալ խաղ Game of Thrones երկրորդ հրատարակչություն

Մրցույթը կավարտվի 2025թ․ հոկտեմբերի 16-ին, իսկ հաղթողների անունները կհայտարարվեն 2025թ․ հոկտեմբերի 21-ին։

Idram Junior hավելվածը նախատեսված է 8-16 տարեկան օգտատերերի համար, որի միջոցով երեխաները հնարավորություն են ստանում անկանխիկ գումար ունենալ, անհպում վճարումներ կատարել, խնայել եւ ֆինանսական գրագիտություն սովորել, իսկ ծնողները՝ վերահսկել երեխաների ֆինանսական գործողությունները ժամանակակից եւ անվտանգ գործիքի միջոցով։

Ընկերությունը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Դիտում՝ 9550
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW