Քննարկվել են գլոբալ եւ տարածաշրջանային ռիսկերն ու դրանց ազդեցությունը ֆինանսական համակարգի վրա

17.09.2025 | 13:34 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԿԲ #ԱՄՀ
Սեպտեմբերի 17-ին Կենտրոնական բանկում կայացել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության պատվիրակության այցի բացման հանդիպումը։

Կենտրոնական բանկից հայտնել են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի տնտեսության ներկայիս զարգացումները, դրամավարկային եւ մակրոպրուդենցիալ քաղաքականության առաջնահերթությունները, ինչպես նաեւ գլոբալ եւ տարածաշրջանային միջավայրում առկա ռիսկերը եւ դրանց հնարավոր ազդեցությունը երկրի ֆինանսական համակարգի վրա։

Նշվում է, որ հանդիպմանը կողմերը նաեւ կարեւորել են Արժույթի միջազգային հիմնադրամի հետ շարունակական համագործակցությունը՝ «ի նպաստ Հայաստանի մակրոտնտեսական կայունությանն ու ֆինանսական շուկայի զարգացմանը»։
Դիտում՝ 2829

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW