ՊԵԿ-ը եւ ՀՊՏՀ-ն կհամագործակցեն՝ ուսանողների համար պետական համակարգում ստեղծելով նոր հնարավորություններ

16.09.2025 | 17:13 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՊԵԿ #ՀՊՏՀ
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը եւ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Արմեն Գրիգորյանը ստորագրել են համագործակցության հուշագիր:

ՊԵԿ-ից հայտնել են, որ նախատեսվում է մշակել եւ իրագործել ՀՊՏՀ բակալավրի եւ մագիստրատուրայի կրթական ծրագրեր, ակադեմիական կազմի վերապատրաստման գործընթացում ներգրավել Կոմիտեի մասնագետներին, կազմակերպել գիտաժողովներ, ֆորումներ եւ այլ գիտական միջոցառումներ, ստեղծել նաեւ համատեղ էլեկտրոնային գրադարաններ եւ ընթերցասրահներ։ 

ՊԵԿ նախագահը բուհում հանդես է եկել «Ուսանողից՝ ղեկավար» թեմայով բաց երկխոսության ձեւաչափով բանախոսությամբ եւ զրուցել ուսանողների հետ: ՊԵԿ նախագահն առանձնահատուկ կարեւորել է կրթության եւ գիտելիքի շարունակական կուտակման, ինչպես նաեւ անձնական առաքելության ձեւակերպման անհրաժեշտությունը՝ մասնագիտական զարգացման եւ առաջնորդության ճանապարհին։

«Իմ անցած ճանապարհը ցույց է տալիս, որ մասնագիտական աճին կարելի է հասնել միայն անձնական հանձնառության եւ հետեւողական աշխատանքի շնորհիվ։ Անհրաժեշտ է մշտապես ձգտել ինքնազարգացման, գիտելիքի ու փորձի կուտակման, իսկ պետական համակարգում աշխատելը յուրահատուկ հնարավորություն է ընձեռում ծառայելու հանրությանը եւ նպաստելու երկրի զարգացմանը»,- ասել է Էդուարդ Հակոբյանը։ 

ՀՊՏՀ ռեկտոր Արմեն Գրիգորյանը կարեւորել է պետական հատվածի հետ համագործակցությունը եւ ընդգծել, որ պետությանը ծառայելը յուրաքանչյուր անհատի համար մեծագույն առաքելություն է․ «Մենք հպարտանում ենք մեր այն շրջանավարտներով, որոնք իրենց կարիերայի հաջողությունը պատկերացրել են պետությանը ծառայելով, որովհետեւ դա շատ ավելի բարդ ճանապարհ է որպես այդպիսին, քան մասնավոր հատվածում հաջողություն ունենալը»։
Դիտում՝ 2964
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW