Գործարքներ “Վալլետտայի” եւ “Էլիտ Գրուպի” պարտատոմսերով

14.01.2009 | 02:24 Գլխավոր էջ / Նորություններ /

Այսօր Հայաստանի ‎ֆոնդային բորսայում /ՀՖԲ/ կնքվել են 1004 կորպորատիվ պարտատոմսերի առքուվաճառքի գործարքներ` 2 484 800 դրամ ընդհանուր ծավալով:

Գործարքները կնքվել են “Էլիտ Գրուպ” ՓԲԸ-ի (ELTGB2, ծավալը` 999 227 դրամ, միջին կշռված գինը` 1025,9 դրամ, տարեկան եկամտաբերությունը` 14,4999%) եւ “Վալլետտա” ՍՊԸ-ի (VALTB2, ծավալը` 1 485 573 դրամ, միջին կշռված գինը` 49 519,1 դրամ, տարեկան եկամտաբերությունը` 12.2001%) պարտատոմսերով:

“Էլիտ Գրուպի” եւ “Վալլետտայի” այս թողարկումների պարտատոմսերի անվանական արժեքը կազմում է համապատասխանաբար 1000 դրամ (արժեկտրոնային տոկոսադրույքը` 11%) եւ 50 000 դրամ (արժեկտրոնային տոկոսադրույքը` 10.5%):

Դիտում՝ 5824

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW