«Մի դրամի ուժը». 5․092․062 դրամ կփոխանցվի «Հույսի կամուրջ» ՀԿ-ին

12.09.2025 | 15:04 Գլխավոր էջ / Նորություններ /
#«Մի դրամի ուժը» #«Հույսի կամուրջ»
«Մի դրամի ուժի» օգոստոս ամսվա արդյունք 5․092․062 ՀՀ դրամը կփոխանցվի ավելի քան երեք տասնամյակ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությամբ եւ նրանց սոցիալական ներառման խթանմամբ զբաղվող «Հույսի կամուրջ» ՀԿ-ին։

Իսկ սեպտեմբեր ամսվա շահառուն Արցախում ստեղծված եւ այժմ իր գործունեությունը Հայաստանում շարունակող «Մունք» տեխնոդպրոցն է, որը տարբեր մարզերում երեխաներին ապահովում է տեխնոլոգիական կրթությամբ։ Շահառուի անունն այս անգամ հայտարարվեց աննախադեպ հանդիսավոր պայմաններում՝ «Մի դրամի ուժը 5 տարեկան է» միջոցառման ընթացքում։

«Պատահական, բայց նաեւ շատ խորհրդանշական ստացվեց սեպտեմբեր ամսվա շահառուի ընտրությունը․ «Մի դրամի ուժը» իր հոբելյանական տարեդարձը սեպտեմբերին նշեց ու երբ արդեն պարզ դարձավ, որ ամսվա շահառուն հենց «Մունքն» է, որոշեցինք միջոցառման ժամանակ էլ հայտարարել այդ մասին։ «Մունքի» հետ շատ արդյունավետ համագործակցության փորձ, այդ թվում նաեւ մեր ֆինանսական գրագիտության արշավի շրջանակներում, արդեն իսկ ունենք։ Վստահ ենք, որ այս նոր ծրագիրը, որի նպատակը Լոռու մարզի երիտասարդներին մասնագիտական կրթություն տալն է, շատ կարճ ժամանակ անց եւս ունենալու է լավագույն արդյունքները։ «Մունքն» էլ, «Մի դրամի ուժն» էլ միասնականության ուժի մասին են, եւ այն մասին, որ անհաղթահարելի ոչինչ չկա, երբ համատեղում ենք մեր ջանքերը»,- ասել է IDBank-ի եւ Իդրամի հաղորդակցության եւ սոցիալական պատասխանատվության ծրագրերի վարչության ղեկավար Տաթեւիկ Վարդեւանյանը:

«Մի դրամի ուժի» այս աջակցությունը, ինչպես եւ նախորդը, ստանում ենք մեզ համար չափազանց կարեւոր փուլում եւ պիտի նշեմ, որ հենց «Մի դրամի ուժն» է առաջիններից մեկը եղել, որ դեռ անցած տարի մեզ իր ձեռքը մեկնեց։ Հայաստանի տարբեր մարզերում այսօր արդեն գործող «Մունքի» երեք մասնաճյուղերում կրթություն է ստանում 200-ից ավելի երիտասարդ եւ «Մի դրամի ուժի» հետ նոր համագործակցության շնորհիվ մենք կկարողանանք մեկնարկել նոր ուսումնական տարին ու առաջին անգամ գործարկել մեր «Մասնագիտացում» փուլը, ինչը հնարավորություն կտա Լոռու մարզի ավելի քան 70 երիտասարդների իրենց ծննդավայրում մասնագիտական կրթություն ստանալ։ Սա մեծ տեխնոլոգիական կրթության ներուժ եւ հեռանկարներ կստեղծի ողջ մարզի համար»,- նշել է «Մունք» տեխնոդպրոցի հիմնադիր տնօրեն Աշոտ Ավանեսյանը:

«Մի դրամի ուժի» բարի գործերին մասնակից դառնալու համար բոլոր վճարումները պետք է կատարել Idram&IDBank հավելվածով, IDBanking.am եւ banking.idram.am առցանց հարթակներով, Իդրամի եւ IDBank-ի տերմինալներով, եւ յուրաքանչյուր վճարման դիմաց ընկերությունները մեկ դրամ կուղղեն կարեւոր ծրագրերին։

Ընկերությունները վերահսկվում են ՀՀ ԿԲ կողմից:
Դիտում՝ 9587
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW