Idram&IDBank հավելվածով QR վճարումներ կատարելու դեպքում այսուհետ կստանաք ակնթարթային idcoin-եր։Idram&IDBank ընկերություններից հայտնել են, որ սեպտեմբերի 10-ից նոյեմբերի 30-ը ներառյալ, կատարելով QR վճարումներ Idram&IDBank հավելվածով սրճարաններում, ռեստորաններում եւ բարերում, կստանաք մինչեւ 1% ակնթարթային idcoin, իսկ յուրաքանչյուր օր 12։00-15։00 ընկած ժամանակահատվածում՝ մինչեւ 10% ակնթարթային idcoin։ Արշավի շրջանակում մեկ հաճախորդին օրացուցային ամսվա ընթացքում տրամադրվում է հանրագումարային առավելագույնը 10,000 idcoin (հարկումից հետո): «Մեր գործընկեր սրճարանների, ռեստորանների եւ բարերի ցանկը շատ-շատ մեծ է․ վստահաբար՝ այնտեղ յուրաքանչյուրը կգտնի իր սիրելի ընդմիջման վայրը, համեղ սնվելու տեղը կամ լիցքաթափվելու համար լավագույն բարը։ Այս արշավով ցանկանում ենք մեր հաճախորդների հաճելի ժամանցը ողջ աշուն ուղեկցել շահավետ տրամադրությամբ», - ասել է IDBank-ի Էկոհամակարգի զարգացման եւ գործընկերների հետ համագործակցության բաժնի ղեկավար Գոհար Ղուկասյանը։Կուտակած idcoin-երը կարող եք օգտագործել Idram&IDBank հավելվածով հետագա QR վճարումների ժամանակ Հայաստանի բոլոր մարզերի շուրջ 25․000 վաճառակետերում (1 idcoin = 1 դրամ)։ idcoin-ը տրամադրվում է IDBank-ի կողմից։ Արշավի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։Ընկերությունները վերահսկվում են ՀՀ ԿԲ կողմից: Tweet Դիտում՝ 8542