ԱՄՆ-ը մտադիր է $145 միլիոն տրամադրել «Թրամփի ուղի» նախագծին

12.09.2025 | 10:38 Գլխավոր էջ / Նորություններ /
#Մհեր Գրիգորյան #Բրենդան Հենրեհեն
Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի եւ Եվրասիայի բյուրոյի ղեկավար Բրենդան Հենրեհենի գլխավորած պատվիրակությանը:  

«Անչափ ուրախ եմ հայտնել, որ աշխատելով Կոնգրեսի հետ, մենք մտադիր ենք Հայաստանին տրամադրել  $145 միլիոն ԱՄՆ դոլար աջակցություն։ Սա ֆինանսավորման առաջին մասնաբաժինն է ուղղված «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման» նախագծի եւ օգոստոսի 8-ին ձեռք բերված հարակից պայմանավորվածությունների իրագործմանը՝ առեւտրի, ենթակառուցվածքների, կարեւորագույն հանքանյութերի մատակարարման շղթաների եւ միջսահմանային անվտանգության ասպարեզներում ներդրումներին աջակցելու միջոցով»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի եւ Եվրասիայի բյուրոյի ղեկավար Բրենդան Հենրեհենը:

Փոխվարչապետի գրասենյակից հայտնել են, որ հանդիպմանը նրանք քննարկել են տարածաշրջանային զարգացումներն ու հաղորդակցությունների ապաշրջափակման հնարավորությունները, անդրադարձել «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման» նախագծի կարեւորությանը:
Դիտում՝ 2083
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW