Ամիօ Բանկը «Տուն Էքսպո 2025»-ում․ երազանքի տունն ավելի մոտ է

10.09.2025 | 09:59 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ամիօ Բանկ #Տուն Էքսպո 2025
Սեպտեմբերի 5-7-ն Ամիօ բանկը մասնակցել է տարվա ամենասպասված անշարժ գույքի ցուցահանդես «Տուն Էքսպո 2025»-ին՝ ներկայացնելով բացառիկ հիփոթեքային առաջարկներ եւ անակնկալներ։

Բանկից հայտնել են, որ տաղավարում այցելուները ծանոթացել են հիփոթեքային վարկավորման, բնակարանների ձեռքբերման եւ վերանորոգման ֆինանսավորման ծրագրերին, ինչպես նաեւ բանկի ու կառուցապատողների համագործակցությամբ մշակված հատուկ առաջարկներին։ Եռօրյա հատուկ առաջարկների շնորհիվ ցուցահանդեսի ընթացքում կնքվել են բազմաթիվ գործարքներ։

«Մեր այցելուներին առաջարկում ենք հիփոթեքային վարկեր՝ գործող տոկոսադրույքից 0.5% ցածր բոլոր նախագծերի համար։ ՄԼ Մայնինգ ընկերության հետ «Նոր Երեւան» նախագծում երկրորդ մասնաշենքից բնակարան ձեռք բերելու դեպքում առաջին տարվա համար վարկը հասանելի է ընդամենը 9.9% տոկոսադրույքով, այնուհետեւ գործում են արտոնյալ պայմաններ։ Ամիօ Բանկը, որպես նորարարական ֆինանսական գործընկեր, ուշադրություն է դարձնում թե´ հաճախորդների, թե´ գործընկերների կարիքներին եւ տրամադրում բարձրակարգ ու թափանցիկ բանկային ծառայություններ»,-ասել է Ամիօ բանկի Հիփոթեքի եւ ավտովարկավորման կենտրոնի ղեկավար Հենրիկ Մանուկյանը:

«Ամիօ Բանկը կարեւորում է հաճախորդների հետ անմիջական շփումը, իսկ տաղավարը դարձավ այն վայրը, որտեղ այցելուների երազանքները վերածվեցին ծրագրերի։ Այցելուները բացահայտեցին լավագույն հիփոթեքային լուծումները եւ համոզվեցին, որ իրենց նոր տունը կարող է լինել ավելի մոտ, քան պատկերացնում էին»,- ասվում է բանկի հաղորդագրությունում:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Դիտում՝ 2901
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW