Յունիբանկը` BAFT 2025 Asia Bank to Bank ֆորումի հովանավոր

08.09.2025 | 17:50 Գլխավոր էջ / Նորություններ /
#Յունիբանկ #BAFT 2025 Asia Bank to Bank
Յունիբանկը, առաջատար ֆինանսական կազմակերպությունների հետ մեկտեղ, դարձել է  BAFT Asia Bank to Bank 2025 միջազգային ֆորումի հովանավոր, որը բացառիկ տարածաշրջանային միջոցառում է ֆինանսական ոլորտի առաջատար մասնագետների եւ առաջնորդների համար:

Ֆորումն անցկացվել է Սինգապուրում՝ GTR Asia-ի հետ համատեղ, եւ միավորել է ավելի քան 150 մասնակցի՝ բանկերի, առեւտրային եւ վճարային ընկերությունների ղեկավարների, ինչպես նաեւ համապատասխանության եւ կայուն զարգացման ոլորտի ներկայացուցիչների:

Յունիբանկից հայտնել են, որ մասնակիցները քննարկել են ժամանակակից ֆինանսական ծառայությունների զարգացման հիմնահարցերը՝ աշխարհաքաղաքական իրավիճակը եւ դրա ազդեցությունը ֆինանսական ոլորտի վրա, միջսահմանային առեւտրի մարտահրավերները, վճարային եւ ֆինանսական ենթակառուցվածքների փոփոխությունները, ոլորտի վերափոխումը: Հատուկ ուշադրություն է դարձվել թվային արժույթների եւ ապակենտրոնացված ֆինանսների զարգացմանը, ինչպես նաեւ ժամանակակից տեխնոլոգիաների՝ API, DLT եւ CBDC-ի ազդեցությանը ֆինանսական համակարգի վերափոխման վրա:

Յունիբանկի պատվիրակությունը գլխավորել էր Վարչության նախագահ Մեսրոպ Հակոբյանը: 

«Աջակցելով Ֆորումին՝ բանկը ձգտում է ընդլայնել իր թղթակցային ցանցը եւ միջազգային գործընկերությունը, ինչը թույլ կտա հաճախորդներին մատուցել ավելի բազմազան ֆինանսական ծառայություններ Հայաստանում եւ արտերկրում: Յունիբանկը ներկայացրել է նաեւ ներդրումային հնարավորություններ անհատ եւ կորպորատիվ հաճախորդների համար, այդ թվում՝ փոխարկելի արտոնյալ բաժնետոմսերի նոր թողարկումը՝ տարեկան 12% հաստատագրված շահութաբաժնով»,- ասվում է բանկի հաղորդագրությունում:

«Այս միջոցառման աջակցությունն արտացոլում է Յունիբանկի ցանկությունը՝ ամրապնդելու իր դիրքը՝ որպես հուսալի տարածաշրջանային գործընկեր եւ խթանելու երկխոսությունը բանկային ոլորտի ամենաարդիական հարցերի շուրջ։ Նման ֆորումներն արժեքավոր հարթակ են՝ գործընկերների հետ շփվելու, քննարկելու վերջին միտումները եւ հեռանկարային ուղղությունները, փոխանակելու գաղափարներ, որոնք նպաստում են միջազգային համագործակցության զարգացմանը», - նշել է Մեսրոպ Հակոբյանը։

2025 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով՝ Յունիբանկի շահույթը կազմել է 4.8 մլրդ դրամ, կապիտալը՝ 53 մլրդ դրամ, ակտիվները՝ 364 մլրդ դրամ, իսկ պարտավորությունները՝ 311 մլրդ դրամ։

Այս տարի Moody's-ը բարձրացրել է Յունիբանկի ավանդների երկարաժամկետ վարկանիշները մինչեւ B1 մակարդակ, հեռանկարը՝ կայուն:
Դիտում՝ 7835
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW