Հայէկոնոմբանկը միացել է Հայաստանում ածխածնային արտանետումների նվազեցմանն ուղղված ջանքերին

04.09.2025 | 16:56 Գլխավոր էջ / Նորություններ /
#Հայէկոնոմբանկ #ածխածնային արտանետում
Հայէկոնոմբանկը միացել է Հայաստանում ածխածնային արտանետումների նվազեցմանն ուղղված ջանքերին: Բանկը Ածխաթթու գազի արտանետման հաշվառման ֆինանսական համագործակցության (PCAF) շրջանակում նպատակ ունի աջակցել կանաչ տնտեսության կայուն զարգացմանը։

Բանկից հայտնել են, որ համագործակցություն շրջանակում  հնարավոր է լինելու գնահատել բանկի կողմից տրամադրվող վարկերի եւ ներդրումների արդյունքում առաջացող ջերմոցային գազերի արտանետումները եւ մշակվելու են առաջարկություններ դրանց նվազեցման ուղղությամբ։

Նշվում է, որ Հայէկոնոմբանկի եւ PCAF-ի համագործակցության մոտեցումները համահունչ են բանկի բնապահպանական, սոցիալական եւ կառավարման (ESG) տեսլականին, որը ծառայում է կայուն զարգացման նպատակներին։ 

PCAF ստանդարտներին հետեւելու պատրաստակամությամբ Հայէկոնոմբանկը.

•    փորձելու է մինչեւ 2035 թվականն ապահովել կլիմայական չեզոքություն` կրճատելով բիզնես գործընթացների արդյունքում շրջակա միջավայր արտանետված ջերմոցային գազերը,
•    պարտավորվում է չափել եւ բացահայտել ածխածնային արտանետումները,
•    համապատասխանեցնելու է վարկային պորտֆելը PCAF ստանդարտներին։

Հայէկոնոմբանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։
Դիտում՝ 5870

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW