Կոնվերս Բանկը կաջակցի ՄՓՄՁ մրցունակության բարձրացմանը

04.09.2025 | 16:14 Գլխավոր էջ / Նորություններ /
#Կոնվերս Բանկ #ՄՓՄՁ
Կոնվերս Բանկը ներդրել է Հայաստանում միկրո, փոքր եւ միջին ձեռնարկությունների (ՄՓՄՁ) մրցունակության բարձրացմանը միտված նոր վարկային պրոդուկտ «EU4Business SME COMPETITIVENESS AND INCLUSION PROGRAMME IN EASTERN PARTNERSHIP» ծրագրի շրջանակում:

Բանկից հայտնել են, որ ծրագրի նպատակն է կանաչ տեխնոլոգիաների կիրառմամբ խթանել ՓՄՁ-ների մրցունակության բարձրացումը տեղական եւ տարածաշրջանային մակարդակներում:

Վարկային միջոցները կարող են ուղղվել՝ 

-    հիմնական միջոցների, գյուղատնտեսական տեխնիկայի եւ
սարքավորումների, տրանսպորտային միջոցների ձեռքբերմանը, 
-    ծառայությունների ոլորտի ֆինանսավորմանը, որոնց գործունեության բնույթը թույլ է տալիս արտահանել, 
-    շինարարական աշխատանքների իրականացմանը (բացառությամբ բազմաբնակարան շենքերի), 
-    օժանդակ ծախսերի ֆինանսավորմանը (շինարարություն, փոխադրում եւ տեղադրում)` մինչեւ համապատասխան տեխնոլոգիական արժեքի 20%-ի չափով:

«Պրոդուկտի շրջանակում բանկը ֆինանսավորելու է միկրո, փոքր եւ միջին ձեռնարկություններին (ՄՓՄՁ)՝ աջակցելով նորագույն տեխնոլոգիաներում նրանց կայուն ներդրումներին, ինչպես նաեւ արտադրանքի որակի, աշխատանքի, առողջության եւ անվտանգության, շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտում լավագույն չափանիշներին համապատասխանեցնելուն: Հատկապես խրախուսվում է ԵՄ սերտիֆիկացված սարքավորումների ձեռքբերումը, ինչը ենթադրում է բարձր տեխնոլոգիական, արդյունավետ եւ բնապահպանական լուծումների օգտագործում ինչպես բիզնեսի զարգացման, այնպես էլ Հայաստանի կայուն զարգացման օրակարգի խթանման նպատակով»,- ասել են բանկում:

Ֆինանսավորման առավելագույն չափը 1.3 միլիարդ ՀՀ դրամն է, մարման առավելագույն ժամկետը՝ 84 ամիսը։ 

Նախատեսված է ֆինանսական խրախուսում՝ 10-15% քեշբեք բոլոր վարկառուների համար, ինչպես նաեւ մինչեւ 20%-ի չափով հավելյալ խրախուսում, որը 2020թ․ սեպտեմբերի 27-ից 2023թ․ սեպտեմբերի 23-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ տեղափոխված եւ ՀՀ կառավարության կողմից սահմանված կարգով գրանցում ստացած անձանց կողմից հիմնված ընկերությունների համար կամ մինչեւ 15% հավելյալ խրախուսում տեղահանված անձանց աշխատանքի ընդունած ընկերությունների համար։

Մանրամասն՝ այստեղ, հարցերի դեպքում զանգահարել 010511211:

Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից։
Դիտում՝ 1743
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW