ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հայտնել է, որ պարբերաբար ստանում է ազդակներ այն մասին, որ ՀՀ-ից դեպի այլ երկրներ ապրանքներ արտահանելիս մաքսային հայտարարագրում, ինվոյսում եւ բեռնափոխադրման փաստաթղթերում ՀՀ առանձին տնտեսվարողներ, որպես ապրանքների ստացող կողմ, նշում են այնպիսի գնորդների տվյալներ, որոնք իրականում չեն հանդիսանում ապրանք պատվիրողը կամ գտնվում են լուծարման գործընթացում կամ արդեն իսկ լուծարված են:«Նման գործողության արդյունքում` հետագայում այդ ապրանքները ստացող երկրում հայտվում են ստվերային շրջանառության մեջ եւ դուրս են մնում հսկողությունից: Խնդիրն առավել ընդգծված է ՀՀ-ից ԵԱՏՄ անդամ մյուս երկրներ արտահանման գործընթացում:Նման վարքագիծը հանգեցնում է նաեւ ստացող երկրի անցման կետում (օրինակ` Վերին Լարս) ուժեղացված հսկողության (այդ թվում` բարեխիղճ արտահանողների նկատմամբ) եւ բացի այդ, տվյալ երկրի պատկան մարմինների կողմից նման հանգամանք պարզվելու դեպքում` այդ ապրանքները վերադարձվում կամ արգելապահվում են:Հաշվի առնելով վերոգրյալը` Կոմիտեն հորդորում է ՀՀ արտահանողներին բացառել գործարքի հնարավոր ոչ իրական կողմի անվամբ փաստաթղթերի կազմումից եւ նման սուբյեկտների անվամբ ապրանքների ձեւակերպումից», - ասված է ՊԵԿ-ի հաղորդագրության մեջ: Tweet Դիտում՝ 1774