ԱԶԲ-ն բարձր է գնահատում գործակցությունը ՀՀ կառավարության հետ

01.09.2025 | 10:15 Գլխավոր էջ / Նորություններ /
Օգոստոսի 30-ին Երեւանում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի նախագահ Մասատո Կանդային: 

Վարչապետը շնորհավորել է Մասատո Կանդային ԱԶԲ-ի նախագահի պաշտոնում նշանակվելու առիթով: 

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այցը համընկնում է Հայաստանի եւ ԱԶԲ-ի գործընկերության 20-ամյակի հետ եւ նշել, որ ԱԶԲ-ն կարեւոր դեր է խաղացել Հայաստանի զարգացման նպատակներին աջակցելու գործում՝ սկսած ենթակառուցվածքների արդիականացումից, պետական կառավարման համակարգում բարեփոխումներից մինչեւ ներառական եւ կայուն աճի խթանում։ 

Մասատո Կանդան ասել է, որ ԱԶԲ-ն բարձր է գնահատում ՀՀ կառավարության հետ սերտ գործակցությունն ու պատրաստ է հետագայում եւս ակտիվորեն նպաստել տարբեր ծրագրերի արդյունավետ իրականացմանը: 

Մտքեր են փոխանակվել բնակարանային ապահովման, սեյսմիկ անվտանգության բարելավման, դպրոցաշինության, ենթակառուցվածքների եւ այլ ոլորտներում համագործակցության շուրջ:  
Դիտում՝ 2004

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW