Գործարկվել է Ակբա բանկի 66-րդ մասնաճյուղը

29.08.2025 | 17:43 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ակբա բանկ #«Հոմպլեքս մոլ» #մասնաճյուղ
Ակբա բանկը գործարկել է 66-րդ՝ «Հոմպլեքս մոլ» մասնաճյուղը: Նորաբաց մասնաճյուղն աշխատում է երկուշաբթիից կիրակի՝ ժամը 09:00-ից մինչեւ 24:00-ն  (հաշվարկադրամարկղային սպասարկում՝ 09:00-21:15):

Նորաբաց մասնաճյուղը հագեցած է բանկային ժամանակակից լուծումներով, Cash in/Cash out տերմինալներով, ինչպես նաեւ Ակբա բանկի acbaMax բանկոմատով։ Վերջիններիս միջոցով բացի գումարի կանխիկացումից եւ մուտքագրումից, հնարավոր է համալրել բանկում գործող ավանդային հաշիվները, մարել Ակբա բանկի, ինչպես նաեւ այլ բանկերի եւ վարկային կազմակերպությունների վարկերը, կատարել տարադրամի փոխարկում, համալրել Ակբայում եւ այլ բանկերում բացված բանկային հաշիվները, կատարել կոմունալ եւ 100+ այլ վճարումներ՝ խնայելով ժամանակը։

«Հոմպլեքս մոլ» մասնաճյուղը, ինչպես նաեւ բանկի մյուս մասնաճյուղերը, հաճախորդներին առաջարկում են ոչ միայն բանկային ծառայությունների լայն փաթեթ, այլեւ ժամանակակից եւ արագ լուծումներ, որոնք հասանելի են մեկ վայրում։

Բացման կապակցությամբ «Հոմպլեքս մոլ» մասնաճյուղում, մինչեւ դեկտեմբերի 31-ը ներառյալ, Amex Gold եւ Amex Blue տեսակի քարտերով «Հոմպլեքս Հիպեր Մոլի» տարածքում գործող  «Հոմպլեքս» եւ IKEA վաճառասրահներում  վճարում կատարելու դեպքում տրամադրվելու է կրկնակի MR միավոր, իսկ Amex Cashback քարտով վճարում կատարելու դեպքում՝ 2% Cashback։ Իսկ մասնաճյուղի առաջին 100 նոր ֆիզիկական անձ հաճախորդները, ովքեր կակտիվացնեն acba digital հավելվածը, կպատվիրեն եւ կակտիվացնեն Visa Digital կամ MC Digital First թվային քարտերից որեւէ մեկը, կստանան 5000 ՀՀ դրամ բոնուս։ 

Մինչեւ ս.թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ «Ապառիկ տեղում» վարկատեսակի համար կգործեն հատուկ պայմաններ:

Մանրամասն՝ բանկի կայքէջում։

«Ակբան շարունակում է ընդլայնել մասնաճյուղային ցանցը՝ ապահովելով առավել սերտ կապ հաճախորդների եւ գործընկերների հետ։ Նորաբաց «Հոմպլեքս մոլ» մասնաճյուղի գործարկմամբ Հայաստանում գործող մեր մասնաճյուղերի թիվը հասավ 66-ի։ Բանկի մասնաճյուղերի լայնածավալ ցանցը հնարավորություն է տալիս հասանելի դարձնել մեր ծառայություններն ամբողջ երկրի տարածքում՝ միաժամանակ նպաստելով տնտեսության զարգացմանը։ Հենց այս սկզբունքով էլ շարունակելու ենք մեր ճանապարհը՝ մշտապես ուղղված առաջընթացին»,- նշել է Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը։

Ակբա բանկի «Հոմպլեքս մոլ» մասնաճյուղը գործում է «Հոմպլեքս Հիպեր Մոլի» տարածքում (հասցե՝ Պռոշյան գյուղ, Գեւորգ Չաուշի փող., 1/47 շենք)։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։
Դիտում՝ 4042
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW