Հայտնի է Evocabank-ի Խորհրդի նոր կազմը

26.08.2025 | 10:58 Գլխավոր էջ / Նորություններ /
#Evocabank #Խորհրդի կազմ
Evocabank-ի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովին ընտրվել են բանկի Խորհրդի նոր անդամները։

Բանկից հայտնել են, որ բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովին Evocabank-ի Խորհրդի նոր անդամներ են ընտրվել Վազգեն Գեւորկյանը, Մարտա Էչարրին, Մարինա Բուկին եւ Պիեր Կազիյակը:

Վազգեն Գեւորկյանը 2020 թվականից իր գործունեությունը կենտրոնացրել է ռազմավարական խորհրդատվության եւ նորարարական նախաձեռնություններում ներդրումների վրա՝ իր տեսլականով եւ հետեւողականությամբ նպաստելով Հայաստանում բիզնես ոլորտի զարգացմանը։ 2019-2022թթ. եղել է Evocabank-ի Խորհրդի նախագահ՝ կարեւոր դեր ունենալով բանկի առաջընթացի եւ բիզնեսի ընդլայնման գործում։ Որպես Խորհրդի անդամ` իր գիտելիքներով եւ փորձառությամբ շարունակում է նպաստել Evocabank-ի զարգացմանը։

Մարտա Էչարրին ունի ավելի քան 20 տարվա փորձ միջազգային բանկային եւ տեխնոլոգիական ոլորտներում։ Իր կարիերայի ընթացքում ղեկավար պաշտոններ է զբաղեցրել UBS, J.P. Morgan, Lombard Odier, N26 Bank եւ Western Union առաջատար ընկերություններում։ Հիմնադրել է MUSE MOVEMENT SL-ը եւ հանդես է գալիս որպես տեխնոլոգիաների ռազմավարագետ ու հիմնական զեկուցող միջազգային նորարարական ֆորումներում, ներառյալ՝ The Future is Now եւ TEDxIE։

Մարինա Բուկին ունի ավելի քան 20 տարվա փորձ միջազգային ֆինանսական ոլորտում, որից ավելի քան 15 տարի աշխատել է Morgan Stanley-ում՝ հասնելով Գործադիր տնօրենի պաշտոնի։ Նա նաեւ ակտիվորեն ներգրավված է միջազգային բիզնես եւ ներդրումային համայնքներում՝ հանդիսանալով Hellenic Business Angels Network-ի խորհրդի անդամ, մենթոր Greek Fintech Hub-ում եւ Women on Boards UK-ի անդամ։

Պիեր Կազիյակն ունի ավելի քան 35 տարվա փորձ միջազգային բանկային եւ ներդրումային ոլորտներում։ Աշխատել է առաջատար ֆրանսիական եւ եվրոպական բանկերում՝ զբաղեցնելով ղեկավար պաշտոններ կապիտալի շուկաների, կորպորատիվ ֆինանսների եւ ներդրումային կառավարման ոլորտներում։

Evocabank-ի Խորհրդի անդամների ամբողջական կազմին կարող եք ծանոթանալ այստեղ։

«Խորհրդի կազմի նոր անդամներն իրենց միջազգային փորձով եւ մասնագիտական գիտելիքներով, ինչպես նաեւ գործող անդամներն իրենց արժեքավոր փորձով եւ ՀՀ տնտեսության եւ ֆինանսաբանկային շուկայի մասին համակարգային գիտելիքներով, կնպաստեն բանկի ռազմավարական նպատակների իրականացմանը եւ կորպորատիվ կառավարման միջազգային լավագույն ստանդարտների ներդրմանը»,- ասվում է բանկի հաղորդագրությունում:
Դիտում՝ 4285
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW