Մալդիվներ, Macbook-ներ ու iPhone-ներ. արշավ՝ միայն Բիբլոս Բանկ Արմենիայի Mastercard քարտապանների համար

25.08.2025 | 17:38 Գլխավոր էջ / Նորություններ /
#Բիբլոս Բանկ Արմենիա #Mastercard
Բիբլոս Բանկ Արմենիայի Mastercard քարտապաններն ունեն հնարավորություն մասնակցելու հատուկ իրենց համար կազմակերպված արշավին, որի շրջանակում կխաղարկվի․

•    4 շքեղ փաթեթ դեպի Մալդիվներ՝ յուրաքանչյուրը 2 անձի համար
•    4 Macbook Air (M4 չիպով)
•    4 ամենանոր iPhone-ները (խաղարկության պահի դրությամբ)

Բանկից հայտնել են, որ արշավին մասնակցելու համար քարտապանները պետք է իրենց Mastercard-ով կատարեն 1,500,000 դրամի անկանխիկ գնումներ օգոստոսի 25-ից մինչեւ դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում։

«Բիբլոս Բանկ Արմենիայի հաճախորդների հավատարմությունն ու գոհունակությունը մեզ համար առաջնահերթություն է։ Հատուկ մեր Mastercard քարտապանների համար իրականացվող արշավի օգնությամբ ամենօրյա գնումները կարող են դառնալ յուրահատուկ հնարավորությունների սկիզբ։ Մրցանակները պատահական չեն ընտրվել․ անմոռանալի տպավորություններ ու կյանքն ավելի հարմար դարձնող սարքեր նվիրելով՝ ուզում ենք շնորհակալություն հայտնել մեր հաճախորդներին մեր Բանկն ընտրելու եւ մեզ վստահելու համար»,- ասել է Բիբլոս Բանկ Արմենիայի սպառողական գործառնությունների վարչության ղեկավար Արթուր Փալիկյանը։

«Mastercard-ում ձգտում ենք ստեղծել անգին հնարավորություններ, որոնք ավելի շատ արժեք են ստեղծում մեր քարտապանների առօրյա կյանքում։ Բիբլոս Բանկ Արմենիայի հետ համատեղ մենք ուրախությամբ մեկնարկում ենք այս հետաքրքիր արշավը՝ դեպի Մալդիվներ ճամփորդական փաթեթներով ու ամենաթարմ Apple սարքերով։ Մենք ցանկանում ենք, որ մեր քարտապանները, ընտրելով Mastercard, իրենց արտոնյալ զգան»,- նշել է Վրաստանում եւ Հայաստանում Mastercard-ի փոխնախագահ Դավիթ Զգուդաձեն։

Առաջարկը եւ գործող, եւ նոր ֆիզիկական անձ հաճախորդների համար է։

Հաղթողները կընտրվեն ուղիղ եթերում պատահականության սկզբունքով 2026 թ․ հունվարին։ Խաղարկության հստակ օրը կհայտարարվի հավելյալ։

Բիբլոս Բանկ Արմենիայի հաճախորդ դառնալ եւ Mastercard քարտեր պատվիրել կարելի է Byblos Mobile-ով՝ ներբեռնելով հավելվածն ու գրանցվելով առանց բանկ գալու։

Արշավի մանրամասները ներկայացված են բանկի պաշտոնական կայքում։
Դիտում՝ 6048
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW