Սեպտեմբերին հաշված օրեր են մնացել․ բոլոր մեծ ու փոքր գնումներից, երեխային նախապատրաստելուց ու տառերը կրկնելուց զատ, երբ մի պահ կհանդարտվեք նախադպրոցական թոհուբոհից, կհիշեք, որ երեխաները պետք է նաեւ լավ սնվեն դպրոցում։ «Իհարկե, լավագույն տարբերակը սեփական ձեռքերով պատրաստած առողջ սնունդը երեխայի հետ դպրոց ուղարկելն է։ Որոշ դեպքերում էլ հենց դպրոցում են ընդմիջում անում, բայց հատկապես մի փոքր բարձր դասարաններում երեխաներն արդեն «գրպանի գումար» են ուզում՝ խանութից կամ ճաշարանից ինչ-որ բան գնելու համար։Ինչպե՞ս չանհանգստանալ, որ երեխան գուցե կկորցնի գումարը։ Հատկապես անկանխիկ վճարումների մեր օրերում ուզում ենք եւս մեկ անգամ հիշեցնել հատուկ երեխաների՝ 8-16 տարեկանների համար նախատեսված ֆինանսական հավելվածի մասին»,- ասվում է հաղորդագրությունում:Idram Junior հավելվածի միջոցով երեխաները հնարավորություն ունեն անկանխիկ գումար ունենալ իրենց հաշվին, անհպում վճարումներ կատարել Իդրամ QR-ով, խնայել, ինչպես նաեւ ֆինանսական գրագիտություն սովորել։ «Հավելվածի գլխավոր առավելությունն այն է, որ ծնողները վերահսկում են երեխաների ֆինանսական գործողությունները, գումար նրան կարող են փոխանցել միայն ծնողները կամ ընտանիքի անդամները։ Իսկ ծնողն ունի երեխայի բոլոր ծախսերին եւ վճարումներին հետեւելու հնարավորություն։ Idram Junior-ը ոչ միայն հարմարավետ է, այլեւ երեխայի առաջին քայլն է դեպի ֆինանսական աշխարհ, ինչը նա կարող է սկսել ավելի գրագետ, ճիշտ ու ապահով»,- ասվում է հաղորդագրության մեջ:Ընկերությունը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: Tweet Դիտում՝ 13930