Evocabank-ը BACEE 50-րդ համաժողովի պլատինում հովանավորն է

20.08.2025 | 10:45 Գլխավոր էջ / Նորություններ /
#Evocabank #BACEE
Հոկտեմբերի 20-21-ին Վիեննայում տեղի կունենա Banking Association for Central and Eastern Europe (BACEE) 50-րդ միջազգային բանկային համաժողովը, որտեղ Evocabank-ը հանդես կգա որպես պլատինում հովանավոր։

Բանկից հայտնել են, որ միջոցառումը կդառնա կենտրոնական, արեւելյան եւ հարավարեւելյան Եվրոպայի բանկային աշխարհի ամենակարեւոր իրադարձություններից մեկը։ Համաժողովը կհամախմբի ավելի քան 50 երկրի մասնակիցներ, 600 բանախոս եւ 200 գործընկեր՝ բացահայտելու տարածաշրջանային բանկային հաջողությունները եւ նոր գործարար հնարավորությունները։

Համաժողովի ընթացքում կներկայացվեն ոլորտի նորագույն լուծումները՝

•    Վճարումներ
•    Թվայնացում
•    Ռիսկերի կառավարում
•    AML & Compliance
•    Արհեստական բանականություն (AI)
•    Առեւտրի ֆինանսավորում
•    Վարկավորում
•    եւ ֆինանսական ոլորտի այլ ուղղություններ
    
Evocabank-ը միացել է Banking Association for Central and Eastern Europe-ին 2024 թվականին։

BACEE-ի 49-րդ միջազգային բանկային համաժողովի շրջանակում Evocabank-ն արժանացել էր մրցանակի՝ “Award for the Development of International Banking Cooperation”։
Դիտում՝ 2132
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW