Amio Era կրթական բարեգործական ծրագրի հարցազրույցի փուլն ավարտվել է: 152 ուսանող հաջողությամբ անցել է եզրափակիչ փուլ։Ամիօ բանկից հայտնել են, որ առջեւում նրանց սպասվում է ամենաառանձնահատուկ փուլը՝ բիզնես դերախաղը, որտեղ կբացահայտվի, թե ով է ամենաարագը, ամենախելացին ու ամենաթիմայինը։Ամփոփիչ փուլում մասնակիցներին սպասվում է ինտենսիվ փորձություն․ յուրաքանչյուր ուսանող կգնահատվի անհատապես՝ ըստ խնդիրներին արդյունավետ լուծումներ գտնելու, ինչպես նաեւ թիմում աշխատելու ունակությունների։Բիզնես դերախաղը հնարավորություն կտա ուսանողներին իրական միջավայրում փորձարկել իրենց գիտելիքներն ու հմտությունները, իսկ Ամիօ բանկի մասնագետներին՝ բացահայտելու նրանց ներուժը։Amio Era-ն Ամիօ բանկի կրթական բարեգործական ծրագիրն է, որտեղ ուսանողները ստանում են հնարավորություն բացահայտելու իրենց ուժեղ կողմերը, փորձարկելու գիտելիքները եւ զարգացնելու թիմային ու առաջնորդական հմտությունները։Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: Tweet Դիտում՝ 2041