Փնտրու՞մ եք ճամփորդական քարտերի լավագույն առաջարկը՝ ողջ աշխարհում բազմաթիվ արտոնություններից, զեղչերից եւ հատուկ առաջարկներից օգտվելու համար։ԱրարատԲանկի Mastercard World Travel պրեմիում դասի քարտը կլինի Ձեր անփոխարինելի ուղեկիցը։ Բանկային ստանդարտ քարտերից տարբերվող Mastercard World Travel քարտը միավորում է ճկուն ծառայություններն ու բացառիկ հնարավորությունները։ Քարտը հատուկ մշակված է ճանապարհորդողների համար, ինչն այն դարձնում է անփոխարինելի։ ԱրարատԲանկի Mastercard World Travel քարտի գլխավոր առավելությունը ԱրարատԲանկը Mastercard World Travel-ի քարտապաններին տրամադրում է շուկայում աննախադեպ՝ ապահովագրության ամբողջական փաթեթ։ Բանկը ճանապարհորդական ապահովագրություն է տրամադրում ԱրարատԲանկի Mastercard World Travel յուրաքանչյուր քարտապանի եւ նրա հետ ճամփորդող ընտանիքի անդամներին։ Ճամփորդության ապահովագրության փաթեթն ունի 30 հազար եվրո ծածկույթ ամբողջ աշխարհում, ինչպես նաեւ հարմարավետություն ապահովող հավելյալ գործիքներ՝ թռիչքի ուշացում, թռիչքի չեղարկում, ուղեբեռի կորուստ, ուղեբեռի ուշացում, փողի (դրամական միջոցների) կորուստ, իրաբանական ծախսեր, փաստաթղթերի կորստով պայմանավորված աջակցություն։ Mastercard World Travel քարտի արտոնություններըԱնկախ նրանից՝ ճամփորդությունը գործնական է, թե հանգստի նպատակով, ընկերական, թե ընտանեկան, այն Ձեզ համար կլինի ավելի հարմարավետ։ Քարտը հասանելի է 5 արժույթով։Mastercard World Travel քարտի առավելություններից են՝• տարեկան անվճար 6 մուտք՝ դեպի ավելի քան 1200 Lounge Key բիզնես սրահներ քարտապանի եւ նրա հյուրերի համար (մինչեւ 2 տարեկան երեխաների մուտքը անվճար է),• տարեկան 6 Fast Track ծառայության հնարավորություն՝ շրջանցելով անձնագրային հսկողության եւ ավիացիոն անվտանգության զննման գոտու հերթերը 100+ օդանավակայաններում,• անվճար Mastercard կոնսիերժ ծառայությունից օգտվելու հնարավորություն՝ 24/7 սկզբունքով 3 տարբեր հավելվածներով (Viber, Whatsapp, Telegram),• տարեկան 1 GB ինտերնետ ռոումինգի հնարավորություն (Global Roaming),• Priceless.com կայքում Mastercard-ի հատուկ առաջարկներ։Ինչպե՞ս դառնալ ԱրարատԲանկի Mastercard World Travel քարտապան Քարտը կարող եք պատվիրել• ԱրարատՄոբայլ հավելվածով• ԱրարատԲանկի պաշտոնական կայքի միջոցով• Բանկի մոտակա մասնաճյուղում։ Mastercard World Travel -ի առավելություններին առավել մանրամասն ծանոթացեք այստեղ։ԱրարատԲանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից Tweet Դիտում՝ 7548