«Նաիրիտում» հնարավոր են կրճատումներ

30.01.2009 | 15:38 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երևան /Մեդիամաքս/. Երեւանի «Նաիրիտ» քիմիական գործարանը կվերագործարկվի 2009թ. փետրվարի 1-ից, սակայն աշխատակիցների հարկադիր արձակուրդը կշարունակվի մինչեւ մարտի 1-ը: 

Այդ մասին այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ-ի հետ հարցազրույցում հայտնել է գործարանի մամլո քարտուղար Անուշ Հարությունյանը:

«Վերագործարկումը բավականին երկար գործընթաց է, եւ գործարանի ղեկավարությունը որոշում է կայացրել աշխատակիցների մեծ մասի հարկադիր արձակուրդը երկարացնել եւս մեկ ամսով»,- ասել է Անուշ Հարությունյանը:

Նրա խոսքերով, գործարանում կրճատումներ դեռ չեն եղել, սակայն դրանք հնարավոր են վերահաշվարկից հետո:

«Նաիրիտ» ՓԲԸ-ի գործունեությունը դադարեցվել էր 2008թ. դեկտեմբերին համաշխարհային ‎ֆինսանսատնտեսական ճգնաժամի արդյունքում պատվերների բացակայության պատճառով:

Գործարանի բաժնետոմսերի 90 տոկոսը պատկանում է Rhinoville Property Limited ընկերությանը, 10 տոկոսը` ՀՀ կառավարությանը:

2008թ. նոյեմբերի 1-ի դրությամբ ընկերությունն ուներ 2742 աշխատակից: «Նաիրիտի» ողջ արտադրանքն արտահանվում էր:

 

Դիտում՝ 12362
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW