ԿԲ-ն եւ Helvetas Շվեյցարական զարգացման կազմակերպությունը միացել են Power Consulting Days ծրագրին

07.08.2025 | 12:33 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԿԲ # Helvetas #Power Consulting Days
Հայաստանի Կենտրոնական բանկը եւ Helvetas Շվեյցարական զարգացման կազմակերպությունը՝ RECONOMY ծրագրի շրջանակում, միացել են Power Consulting Days (PCD) ծրագրին, որը ներդրումների վերաբերյալ սեմինարների, գործնական մասնագիտական երեք միջոցառումների շարք է եւ կմեկնարկի այս տարվա սեպտեմբերին:

Ծրագիրն իրականացնում են BDO Armenia-ն եւ Orion Worldwide Innovations-ը՝ բիզնեսներին կապիտալի շուկայի, մասնավոր բաժնեմասնակցության ոլորտի եւ նորարարությունների վերաբերյալ կարեւոր գիտելիքներ եւ պրակտիկ հմտություններ տրամադրելու նպատակով: 

PCD-ն ընկերությունների եւ անհատների համար է, որին կարող են մասնակցել գլխավոր տնօրեններ, ֆինանսական տնօրեններ, ստարտափների հիմնադիրներ, կառավարության ներկայացուցիչներ, ֆոնդերի կառավարիչներ, ընտանեկան գրասենյակների խորհրդատուներ, ներդրումների կառավարիչներ, մասնավոր ներդրողներ, հրեշտակ ներդրողներ եւ այլն: 

PCD խորհրդատվական օրերի ընթացքում մասնակիցները կստանան ներդրումների եւ այլ ուղղություններով անհրաժեշտ գիտելիք հայաստանյան եւ համաշխարհային առաջատար մասնագետներից, կլսեն հաջողության պատմություններ։ 3 մոդուլների ընթացքում նրանք կծանոթանան նաեւ տնտեսության ընթացիկ վիճակի ցուցանիշներին, ներդրումների հետ առնչվող Հայաստանի օրենսդրական դաշտին եւ վերջին փոփոխություններին։ 

Power Consulting Days-ի հետ համագործակցությունն իրականացվում է Շվեդիայի կառավարության կողմից ֆինանսավորվող RECONOMY ծրագրի շրջանակում: RECONOMY-ն ներառական եւ կանաչ տնտեսական զարգացման ծրագիր է, որն իրականացվում է Helvetas-ի կողմից՝ Արեւելյան գործընկերության եւ Արեւմտյան Բալկանների երկրներում։

Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է PCD ծրագրի պաշտոնական կայքում լրացնել հայտը եւ գրանցվել: 

BDO Armenia-ն եւ Orion Worldwide Innovations-ն այս ռազմավարական խորհրդատվական եւ կրթական ծրագիրն իրականացնում են Հայաստանի տնտեսության աճը խթանելու համար: Մասնակիցները կունենան նաեւ փորձագետների հետ կապեր հաստատելու եւ խորհրդակցելու գործնական հնարավորություններ:

Հայաստանի Կենտրոնական բանկը ծրագրին միացել է որպես կազմակերպչական գործընկեր:

Helvetas-ը Power Consulting Days ծրագրին միացել է որպես գլխավոր գործընկեր: Helvetas-ը Շվեյցարիայում հիմնված անկախ զարգացման կազմակերպություն է՝ գործընկեր կազմակերպություններով Գերմանիայում եւ Միացյալ Նահանգներում:
Դիտում՝ 6915
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW