Ամերիաբանկն ու ԱՏՁՄ-ն ազդարարում են ֆինանսական եւ տեխնոլոգիական ոլորտների համագործակցության մասին

05.08.2025 | 09:50 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ամերիաբանկ #ԱՏՁՄ
Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ) եւ Ամերիաբանկն ազդարարել են ֆինտեխ ոլորտում նախադեպը չունեցող համագործակցության մասին, որի համաձայն Ամերիաբանկը դարձել է ԱՏՁՄ անդամ: 

«Ամերիաբանկը` որպես ոլորտի Change Maker, միացել է ավելի քան 250 տեխնոլոգիական ընկերություն միավորող ԱՏՁՄ-ին` վերահաստատելով բանկի ռազմավարական դիրքավորումը եւ թվային փոխակերպման ճանապարհը շարունակելու իր հանձնառությունը։
Երկու ռազմավարական ոլորտի համագործակցության նպատակն է Հայաստանում ձեւավորել ֆինանսատեխնոլոգիական էկոհամակարգ եւ փոխգործակցության նոր մշակույթ, որը երկուստեք կնպաստի ոլորտների զարգացմանը եւ առաջընթացին»,- ասվում է բանկի հաղորդագրությունում։

Համագործակցության մեկնարկն ազդարարվել է ԱՏՁՄ-ի ամենամսյա հանդիպմանը, որը տեղի է ունեցել Sevan Startup Summit-ի շրջանակում: 

Մանրամասները՝ տեսանյութում։

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:
Դիտում՝ 8981

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW