Telcell. Մի շարք ակցիաներ` տրանսպորտից օգտվողների համար

01.08.2025 | 14:56 Գլխավոր էջ / Նորություններ /
#Telcell #տրանսպորտ
«ԹԵԼ-ՍԵԼ» բաց բաժնետրիական ընկերությունը մայրաքաղաքի տրանսպորտային համակարգից օգտվողների համար նախատեսել է մի շարք ակցիաներ։ 

Այն ուղեւորները, ովքեր մինչեւ օգոստոսի 1-ը թղթային ուղետոմսեր գնելիս օգտվել են Telcell տերմինալներից, այսուհետ նույնպես կարող են Telcell տերմինալներից գնել ուղետոմսեր, սակայն այս դեպքում արդեն էլեկտրոնային տոմսը կփոխանցվի ուղեւորի հեռախոսում ներբեռնված Telcell Wallet-ին։ Այս պարագայում օգտատերի նույնականացումը պարտադիր չէ։ 

Ներկայում «ԹԵԼ-ՍԵԼ» ընկերության կողմից գործում են հետեւյալ ակցիաները․ 

Գնեք Telcell տերմինալից տրանսպորտային քարտ, ստացեք 3 ուղետոմս նվեր

Օգոստոսի 1-ից 15-ը գնելով տրանսպորտային քարտ՝ կստանաք նվեր 3 ուղետոմս։ 2 ուղետոմս կարող եք ստանալ ցանկացած Telcell Wallet-ի հեռախոսահամարին՝ անգամ չնույնականացված։ Անհրաժեշտ է պարզապես քարտի գնման ժամանակ մուտքագրել այն հեռախոսահամարը, որին ուզում եք փոխանցել 2 էլեկտրոնային նվեր տոմսը։ Եթե դեռ չունեք Telcell Wallet դրամապանակ, պարզապես ներբեռնեք եւ մուտք գործեք հավելված՝ նվեր տոմսերը լինելու են հավելվածի Տրանսպորտ բաժնում։ Ուղետոմսերը վավեր են 3 օր։ Ակցիան գործում է միայն Telcell տերմինալներից ձեռբ բերված քարտերի համար։

Տրանսպորտային քարտ ձեռք բերելիս եւս 1 ուղետոմս առկա կլինի տրանսպորտային քարտի վրա։ Յուրաքանչյուր հեռախոսահամարին ուղետոմսերը կարելի է փոխանցել միայն մեկ անգամ։

1 = 4

Հուլիսի 15-ից սեպտեմբերի 10-ը գնեք Telcell Wallet-ում 1 ուղետոմս, ստացեք 3-ը նվեր։ Ակցիան գործում է միայն առաջին գնման դեպքում։

10% քեշբեք

Օգոստոսի 1-ից 15-ը գնելով 10 ուղետոմսի փաթեթ Telcell Wallet-ով՝ կստանաք 10% քեշբեք Telcell Wallet-ի ձեր հաշվին։ 

Ակցիան գործում է Telcell Wallet-ի բոլոր օգտատերերի համար միայն մեկ անգամ։ 

 «ԹԵԼ-ՍԵԼ» ԲԲ ընկերությունը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից։ 
Դիտում՝ 1990
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW