Խնայելով AEB Mobile-ով` հնարավոր է ստանալ նվեր ժամկետային ավանդ

01.08.2025 | 12:49 Գլխավոր էջ / Նորություններ /
#Հայէկոնոմբանկ #AEB Mobile #ավանդ
Հայէկոնոմբանկը, խրախուսելով գրագետ խնայելու փորձը եւ կարեւորելով հաճախորդների կայուն ֆինանսական ապագան, առաջարկում է կուտակել եկամուտներ AEB Mobile-ի խնայողական հաշվով տարեկան մինչեւ 5% եկամտաբերությամբ եւ օգտվել բանկի կողմից ժամկետային ավանդ նվեր ստանալու հնարավորությունից։

Բանկից հայտնել են, որ օգոստոսի 1-ից հոկտեմբերի 31-ն ապահովելով առնվազն 1,000,000 դրամ միջին օրական մնացորդ AEB Mobile-ի խնայողական հաշվում՝ բանկի 10 հաճախորդ հնարավորություն կունենա ստանալ նվեր՝ 200,000 դրամի չափով ժամկետային ավանդ։

Հաղթողները կընտրվեն համապատասխան պայմանն ապահոված հաշվետերերի հատուկ կոդերից 10-ը պատահականության սկզբունքով ընտրելու միջոցով։

Ակցիայի ավարտից հետո՝ մինչեւ դեկտեմբերի 15-ը, նվերը՝ «Դասական» ժամկետային ավանդը, տվյալ պահին գործող պայմաններով ձեւակերպելու համար մրցույթի հաղթողները պետք է մոտենան Հայէկոնոմբանկի ցանկացած մասնաճյուղ։

Մրցույթի արդյունքները, այդ թվում՝ հաղթող կոդերը, կհրապարակվեն Հայէկոնոմբանկի սոցիալական մեդիա հարթակներում, իսկ ամբողջական տեղեկատվությունը հասանելի կլինի բանկի պաշտոնական կայքում։

AEB Mobile-ի Խնայողական հաշվի ընդհանուր պայմաններին եւ մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Հայէկոնոմբանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։
Դիտում՝ 4798
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW