Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է Արմավիր քաղաքի մասնաճյուղը։ Օրերս վերաբացված մասնաճյուղն ապահովում է ավելի արագ եւ արդյունավետ սպասարկում շնորհիվ թվային ժամանակակից գործիքների ներդրման, ինտերիերի, ինչպես նաեւ պրոֆեսիոնալ անձնակազմի անմիջական աշխատանքի։«Ֆասթ Բանկում կարեւորում ենք հաճախորդների դրական փորձառությունը՝ սկսած սպասարկման որակից, մինչեւ մասնաճյուղերի հասանելիություն եւ հարմարավետություն։ Վերաբրենդավորված մասնաճյուղը համալրված է ժամանակակից անհրաժեշտ տեխնիկայով, որտեղ հաճախորդները 24/7 գրաֆիկով կարող են կատարել ֆինանսական ցանկացած գործարք»,- ասել է Ֆասթ Բանկի «Արմավիր» մասնաճյուղի կառավարիչ Վահե Մխիթարյանը։ Նշվում է, որ Արմավիրի մասնաճյուղը մատուցում է բանկային ամբողջական ծառայություններ՝ ավանդների ներդրում, քարտերի պատվերներ, փոխանցումներ, սպառողական եւ բիզնես վարկերի տրամադրում եւ այլն։ Ֆասթ Բանկի աշխատակիցներն անհատական մոտեցում են ցուցաբերում յուրաքանչյուր հաճախորդի եւ տրամադրում բարձրակարգ սպասարկում։«Արմավիրի մասնաճյուղի վերաբրենդավորումը վկայում է բանկի շարունակական ներդրումների մասին՝ ուղղված որակյալ, հասանելի եւ թվային բանկային ծառայությունների զարգացմանը»,- ասվում է հաղորդագրությունում։Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը ներկայացված է Երեւանում եւ Հայաստանի բոլոր մարզերում։ Tweet Դիտում՝ 1326