Հայէկոնոմբանկը գործարկել է իր նոր պաշտոնական կայքը՝ նորագույն լուծումներով եւ հաճախորդների համար ավելի հարմար ու ֆունկցիոնալ հնարավորություններով։Նոր կայքի յուրաքանչյուր էջ եւ գործիք ստեղծվել է պարզության, հարմարության եւ անվտանգության պահպանման սկզբունքների հիման վրա։«Բանկի նոր կայքն առանձնանում է ժամանակակից, նորաոճ դիզայնով, կառուցվածքի եւ բովանդակության հստակությամբ, ինչպես նաեւ հեռավար սպասարկման գործիքակազմով։ Այն պարզապես տեխնիկական թարմացում չէ, այլ՝ միջազգային լավագույն փորձի հիման վրա ստեղծված թվային հաղորդակցման հարթակ, որտեղ բացի օգտակար տեղեկատվություն ստանալուց, հնարավոր է ներկայացնել վարկային հայտ, պատվիրել վճարային քարտ եւ օգտվել մի շարք այլ առցանց ծառայություններից։ Երկարատեւ ստեղծագործ աշխատանքի արդյունքում ստեղծված նոր թվային տունն էլ ավելի հասանելի է դարձնելու Հայէկոնոմբանկի կողմից առաջարկվող ծառայությունները, քանի որ առավելագույն չափով հաշվի են առնվել հաճախորդների տարբեր խմբերի կարիքներն ու սպասումները։Հայէկոնոմբանկը շարունակում է ներդնել նորագույն թվային լուծումներ՝ բանկային ծառայությունների որակը եւ հաճախորդների փորձառությունը շարունակաբար բարելավելու նպատակով»,- ասվում է բանկի հաղորդագրությունում:Հայէկոնոմբանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից։ Tweet Դիտում՝ 5773