Արցախբանի «Հոմպլեքս» մասնաճյուղը գործում է Կոտայքի մարզ, գ.Պռոշյան, Գ.Չաուշի 1/48 հասցեով եւ գտնվում է վերջերս բացված Հոմպլեքս հիպերմոլի առաջին հարկում: Բանկից հայտնել են, որ այն աչքի է ընկնում ժամանակակից հարմարավետ դիզայնով, ընդարձակ սրահով եւ անհրաժեշտ թվային լուծումներով՝ դարձնելով բանկն ավելի հասանելի եւ հաճելի միջավայր հաճախորդների ու առեւտրի կենտրոնի այցելուների համար:Նորաբաց մասնաճյուղն առաջինն է բանկի սպասարկման ցանցում, որը, հաճախորդների հարմարավետությունից ելնելով, աշխատելու է շաբաթվա բոլոր օրերին հատուկ երկարացված գրաֆիկով՝ 11:00-ից մինչեւ 22:00: «Մասնաճյուղի դռները բաց են թե´ ֆիզիկական եւ թե´ իրավաբանական անձանց համար: Պրոֆեսիոնալ անձնակազմը հաճախորդների համար կապահովի լիարժեք բանկային ծառայությունների բարձրակարգ սպասարկում, այդ թվում հաշիվների սպասարկում, ավանդների ընդունում, վարկավորում, դրամական փոխանցումների իրականացում, վճարային քարտերի սպասարկում»,- ասվում է բանկի հաղորդագրությունում:«Հոմպլեքս» մասնաճյուղի հաճախորդներն ունեն բացառիկ հնարավորություն օգտվելու մի շարք ծառայությունների մասով արտոնություններից, մասնավորապես.• Մասնաճյուղում բացված առաջին 100 հատ Mastercard Travel World քարտերը տրամադրվում են առանց քարտի սպասարկման վճարի առաջին տարվա համար եւ 50% զեղչով՝ մնացած տարիների համար: Հատուկ պայմաններ են գործում նաեւ Mastercard Standard եւ Gold քարտերի համար: • Մինչեւ սեպտեմբերի 30-ը ներառյալ մասնաճյուղում ֆիզիկական անձանց վարկավորումը կիրականացվի բանկում գործող պայմաններից մինչեւ 1.0%-ով ցածր տոկոսադրույքով.Արտոնյալ պայմաններին մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ: Նշվում է, որ Հոմպլեքս հիպերմոլում քաղաքացիները կարող են հաշված րոպեների ընթացքում ձեռք բերել անհրաժեշտ էլեկտրոնիկա, կենցաղային տեխնիկա, կահույք, տան կահավորման եւ վերանորոգման ապրանքներ բանկի առաջարկվող ապառիկի շահավետ պայմաններով՝ երկուշաբթիից կիրակի օրերին մասնաճյուղի աշխատանքային ժամերին: Արցախբանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: Tweet Դիտում՝ 2281