2025թ․I կիսամյակ. ԷՖԵՍ-ը շարունակում է բարելավել գործառնական ցուցանիշները

25.07.2025 | 11:47 Գլխավոր էջ / Նորություններ /
Ամփոփելով 2025-ի 1-ին կիսամյակը՝ ԷՖԵՍ ԱՓԲԸ-ն շարունակել է իր կայուն զարգացման ընթացքը՝ ամրապնդելով իր առաջատար դիրքը կամավոր ապահովագրության ոլորտում: Այս փուլում ընկերությունը շարունակել է կենտրոնանալ հաճախորդների սպասարկման որակի բարձրացման, թվային լուծումների կատարելագործման և նորարար ծառայությունների մատուցման վրա։


Ընկերության հիմնական ֆինանսական ցուցանիշներ

•    2025թ․ առաջին կիսամյակում Ընկերությունը պահպանել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ապահովագրավճարների պորտֆելը՝  հավաքագրելով գրեթե 7․4 մլրդ ՀՀ դրամի ապահովագրավճար։

•    Ապահովագրավճարների պորտֆելի կառուցվածքում նշանակալի ծավալ ունեն գույքի ապահովագրությունը՝ ավելի քան 2.8 մլրդ դրամ, առողջության ապահովագրությունը՝ 2․6 մլրդ դրամ, և ցամաքային տրանսպորտի կամավոր ապահովագրությունը՝ գրեթե 1 մլրդ դրամ։

•    2025թ․ առաջին կիսամյակի արդյունքներով Ընկերությունը վստահորեն զբաղեցնում է առաջատարի դիրքը թե՛ կամավոր ապահովագրության շուկայում առանձին (33.1% մասնաբաժին), թե՛ ամբողջ ապահովագրական շուկայում (18.3% մասնաբաժին):

•    Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Ընկերության ընդհանուր ակտիվներն աճել են՝ կազմելով 11.5 մլրդ ՀՀ դրամ։ Ակտիվների եկամտաբերությունը՝ 3.3%:

•    Զուտ ներդրումային արդյունքը կազմել է 193.5 մլն ՀՀ դրամ, ներդրումային պորտֆելի եկամտաբերությունը՝ 9.8%:

•    Կապիտալի համարժեքության նորմատիվը կազմել է 1.61, իսկ իրացվելիության նորմատիվը՝ 1.22: Նշված նորմատիվները  գտնվում են անվտանգ ու կայուն միջակայքում։ 

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Ընկերությունը բարելավել է իր բոլոր գործառնական ցուցանիշները, այդ թվում՝ ապահովագրական և ներդրումային արդյունքները, ակտիվները, սեփական կապիտալը և զուտ շահույթը։

Աղյուսակ․ 2025 թվականի 1-ին կիսամյակի հիմնական գործառնական ցուցանիշներ՝ համեմատած նախորդ տարվա 1-ին կիսամյակի հետ համեմատած նախորդ տարվա 1-ին կիսամյակի հետ

(հազ ՀՀ Դրամ)

2025թ առաջին կիսամյակ

2024թ առաջին կիսամյակ

Աճի տեմպ (%)

Համախառն հաշվեգրված ապահովագրավճարներ

        7,437,295

       7,369,447

0.9%

Զուտ գործառնական եկամուտ

        1,412,521

         600,010

135.4%

Ապահովագրական արդյունք

        1,210,430

          426,606

183.7%

Ներդրումային արդյունք

           193,506

          173,404

9.8%

Զուտ շահույթ

           343,070

(91,413)

275.3%

Ընդհանուր ակտիվներ

      11,708,717

       7,663,727

52.8%

Սեփական կապիտալ

        2,685,418

       2,175,143

23.5%

Բաժնետիրական կապիտալ

        2,500,000

       2,500,000

0.0%

 

«ԷՖԵՍ» ԱՓԲԸ Գլխավոր գործադիր տնօրեն Արևշատ Մելիքսեթյանն ասել է.

«2025 թվականի 1-ին կիսամյակը ԷՖԵՍ ԱՓԲԸ-ի համար նշանավորվեց ինչպես թվային առաջընթացով, այնպես էլ կառավարման կառուցվածքային փոփոխություններով։ Այս փուլում մենք շարունակեցինք մեր հանձնառությունը՝ ապահովագրությունն ավելի մատչելի, պարզ և վստահելի դարձնելու յուրաքանչյուր քաղաքացու համար։

Մենք ներդրեցինք նոր հնարավորություններ, մասնավորապես՝ անհատականացված պատուհան EFES Online հարթակում, որի շնորհիվ մեր հաճախորդները կարող են ստանալ առավել հարմարեցված և արդյունավետ ապահովագրական փորձառություն։

Այս եռամսյակում տեղի ունեցավ կարևոր փոփոխություն նաև Ընկերության կառավարման կազմում․ Խորհրդի նախագահ նշանակվեց պարոն Դեվի Խեչինաշվիլին։ Նրա միջազգային փորձառությունը և ռազմավարական հայացքը խթանելու են Ընկերության աճն ու նորարար ուղղություններով զարգացումը։

Մենք հավատում ենք, որ վստահելի ապահովագրությունն այն հենարանն է, որի վրա կարող են կառուցվել ավելի խաղաղ, ստեղծագործ և վստահությամբ լի կյանքեր։ Մենք շարունակում ենք ներդնել ժամանակակից լուծումներ՝ բարելավելու հաճախորդների փորձը, բարձրացնելու ծառայությունների հասանելիությունն ու ամրապնդելու ԷՖԵՍ-ի դիրքը՝ որպես առաջատար ապահովագրական գործընկեր։»

Շուկայում առաջատար ապահովագրական ուղղությունները՝ ըստ ապահովագրավճարների


ԷՖԵՍ Ապահովագրական Ընկերությունը Հայաստանի առաջատար կամավոր ապահովագրական ընկերություններից մեկն է։ Հիմնադրված 2023 թվականին՝ այն ներկայացված է ապահովագրական շուկայում ստեղծագործ մոտեցումներով՝ առաջարկելով թվային լուծումներ և բարձր որակի սպասարկում։ Գործունեության հիմնական ուղղությունը կամավոր ապահովագրությունն է՝ 2024թ․-ին հավաքագրելով 11,8 մլրդ ՀՀ դրամ ապահովագրավճարներ։ Իր 200-ից ավելի փորձառու մասնագետներով ծառայություն է մատուցում տարեկան մոտ 170 000 հաճախորդի։ Ընկերությունն ակտիվորեն ընդլայնում է իր միջազգային համագործակցությունները՝ ապահովելով իր ժամանակակից և մատչելի ապահովագրական ծառայություններ իր հաճախորդների համար։ ԷՖԵՍ-ի առաքելությունն է․ «Մարդուն և հասարակությանը հնարավորություն տալ կենտրոնանալ կյանքի դրական և ստեղծագործ կողմերի վրա»։ 
Դիտում՝ 5628
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW