13-ամյա շախմատիստ Գաբրիելա Հարությունյանը Հայաստանը կներկայացնի հեղինակավոր առաջնությունների

23.07.2025 | 11:58 Գլխավոր էջ / Նորություններ /
#Բիբլոս Բանկ Արմենիա
13-ամյա Գաբրիելա Հարությունյանն արդեն երկրորդ տարին անընդմեջ Բիբլոս Բանկ Արմենիայի հովանավորությամբ կմասնակցի Շախմատի Եվրոպայի աղջիկների եւ պատանիների առաջնությանը, ինչպես նաեւ առաջին անգամ իր ուժերը կփորձի Աբու Դաբիի շախմատային փառատոնին։ 

Դառնալով 2025 թ. Հայաստանի մինչեւ 14 տարեկան աղջիկների բացարձակ չեմպիոն, պատանի շախմատիստուհին ստացել է նաեւ ուղեգիր՝ շախմատի աշխարհի պատանեկան առաջնությանը մասնակցելու համար։

Բիբլոս Բանկ Արմենիայի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ստեփանյանի խոսքով՝ տաղանդավոր երիտասարդներին աջակցելուն բանկը մեծ պատասխանատվությամբ է մոտենում։

«Շախմատիստի համար միջազգային ասպարեզում խաղալն անփոխարինելի փորձ է։ Վաղ տարիքից միջազգային մրցույթներին մասնակցելը ոչ միայն հղկում է մարզիկի հմտությունները, այլեւ վստահություն է հաղորդում նրան։ Հուսով ենք՝ Բիբլոս Բանկ Արմենիայի աջակցությունը կօգնի Գաբրիելային բարելավել իր վարկանիշը եւ նվաճել չեմպիոնական նոր տիտղոսներ»,- նշել է Հայկ Ստեփանյանը։

Գաբրիելան շախմատով զբաղվում է 5 տարեկանից։ Մի շարք մրցաշարերում նա տպավորիչ հաղթանակներ է տարել՝ տարբեր տարիներին նվաճելով Երեւանի Մ10 տարեկան աղջիկների, Հայաստանի Մ10, Մ12 եւ Մ14 տարեկան աղջիկների առաջնություններում չեմպիոնի տիտղոսը, Եվրոպայի Մ10 տարեկան աղջիկների 4-րդ մրցանակը։

Գաբրիելայի մասնակցությունը հեղինակավոր մրցաշարերին կարեւոր ձեռքբերում է նրա շախմատային կարիերայում եւ առանցքային տարր՝ Բանկի կրթական ԿՍՊ ծրագրերի շարքում։

2025 թ․ Շախմատի Եվրոպայի աղջիկների եւ պատանիների առաջնությունը տեղի կունենա հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 8-ը Մոնտենեգրոյում՝ Բուդվա քաղաքում, իսկ Աբու Դաբիի 31-րդ շախմատային փառատոնը՝ օգոստոսի 15-ից 24-ը։ 

Իսկ օգոստոսի 5-12-ը Գաբրիելան Մոսկվայում կմասնակցի Մ. Բոտվիննիկի հիշատակին նվիրված՝ Շախմատային ֆեդերացիաների ասոցիացիայի գավաթի բաց միջազգային մրցաշարին, որտեղ կմրցեն ԱՊՀ երկրների մինչեւ 14 տարեկան չեմպիոնները։

Մինչ այդ՝ հունիսի 16-21-ը, Գաբրիելան ԱՄՆ կանանց օլիմպիական հավաքականի գլխավոր մարզիչ, գրոսմայստեր, FIDE ավագ մարզիչ Մելիքսեթ Խաչիյանի հրավերով մասնակցել է վերջինիս առցանց վարպետության դասերին։
Դիտում՝ 5058
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW