Ամերիաբանկի եւ Arca-ի համագործակցության շնորհիվ այսուհետ հնարավոր է Apple Pay-ով կատարել վճարումներ նաեւ հայկական օնլայն հարթակներում: Այս գործառույթն ակտիվ է թե iPhone-ի եւ թե Apple ապրանքանիշի մյուս սարքավորումների համար։ Ամերիաբանկից հիշեցնում են, որ 2022 թ. հունվարի 18-ից Ամերիաբանկի քարտապանները հնարավորություն ունեն կատարել Apple Pay-ով վճարումներ ֆիզիկական վճարման հազարավոր կետերում: Այսուհետ Apple Pay-ը կարելի է օգտագործել նաեւ օնլայն գնումներ կատարելու համար այն հավելվածներում եւ կայքերում, որտեղ այդ հնարավորությունն ակտիվացվել է։ Ընդ որում, վճարային տվյալները մուտքագրելու կարիք չկա, քանի որ նույնականացումը կատարվում է ինչպես սովորական POS վճարումների դեպքում՝ Face ID-ի կամ Touch ID-ի միջոցով, եւ նույնքան անվտանգ է, արագ ու հարմարավետ։ Նշվում է, որ Ամերիաբանկի vPOS ծառայությունից օգտվող բոլոր բիզնես հաճախորդները կարող են ակտիվացնել Apple Pay-ով վճարումների ընդունման հնարավորությունը եւ սկսել այս եղանակով վճարումներ ընդունել իրենց օնլայն խանութներում ու հավելվածներում: Ամերիաբանկի vPOS եւս հնարավոր է ստանալ ու ակտիվացնել օնլայն՝ MyBusiness.am հարթակի միջոցով։ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: Tweet Դիտում՝ 9546