Երևան /Մեդիամաքս/. «Տրոյկա դիալոգի» հիմնական բաժնետեր Ռուբեն Վարդանյանը կարող է ընկերության մի մասը վաճառել հարավաֆրիկյան Standard Bank-ին:Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, այդ մասին այսօր գրել է «Ведомости» թերթը: Թերթի աղբյուրի խոսքերով, Standard Bank-ը այժմ անցկացնում է «Տրոյկա դիալոգի» due diligence-ը` 30%-ոց փաթեթը գնահատելով մոտ $150-200 մլն: «Տրոյկա դիալոգի» տնօրենների խորհրդի նախագահ Ռուբեն Վարդանյանը, ինչպես եւ ընկերության այլ ներկայացուցիչներն ու Standard Bank-ը հրաժարվել են մեկնաբանություններից: «Այժմ ներդրումային բանկերը գնահատում են ըստ իրենց սեփական կապիտալի ծավալի, այսինքն` «Տրոյկա դիալոգը» արժե մոտ $ 500 մլն»,- ասել է Ազգային վարկանիշային գործակալության գլխավոր տնօրեն Վիկտոր Չետվերիկովը: «Ведомости»-ն նշում է, որ 2007 թվականի սկզբում Ռուբեն Վարդանյանը պատմում էր, թե դադարեցրել է բանակցությունները «Տրոյկան» վաճառելու ուղղությամբ: Հավակնորդների թվում նշվում էին JPMorgan-ը, ՎՏԲ-ն եւ Credit Suisse-ը, որոնք ընկերությունը գնահատում էին $ 2,5-3 մլրդ: Tweet Դիտում՝ 12456