Իդրամը՝ Tech Week 2025-ի մասնակից

15.07.2025 | 16:41 Գլխավոր էջ / Նորություններ /
#Իդրամ #Tech Week 2025
Tech Week ամենամյա միջոցառումն այս տարի կազմակերպվել էր Վանաձորում․ տեխնոլոգիական մայրաքաղաքը հուլիսի 4-6-ը Վանաձորն էր՝ լի հյուրերով, ոլորտի փորձագետներով ու պարզապես հետաքրքրված մարդկանցով։ 

Այս տարի միջոցառման գործընկերն ու կարեւոր մասնակիցն էր Իդրամը։ Tech Week-ի հյուրերի մեջ մեծամասնությունն, իհարկե, երիտասարդներն էին, որոնք էլ մեծ ոգեւորությամբ մասնակցել են թե՛ Իդրամի կազմակերպած աշխատարանին, թե՛ ունկնդրել Իդրամի խոսնակի ելույթը։

Tech Week 2025-ի շրջանակում ելույթով հանդես է եկել Իդրամ ընկերության ՓՄՁ ներգրավման բաժնի ղեկավար Աղվան Աբրահամյանը։ Իդրամի խոսնակը պատմել է Իդրամի եւ IDBank-ի համար խիստ կարեւոր ուղղության՝ մարզերում փոքր եւ միջին բիզնեսների զարգացման մասին։

«ՓՄՁ-ների համար նորարար ֆինանսական ու տեխնոլոգիական լուծումներ առաջարկելը թիմերի համար ոչ միայն առանցքային բիզնես նպատակներից է, այլեւ՝ ընկերությունների սոցիալական պատասխանատվության հիմնական ուղղություններից մեկը»,- ասել է նա:

Նշվում է, որ այսօր ամբողջ Հայաստանով մեկ ավելի քան 25000 վաճառակետում հնարավոր է վճարել Իդրամով։ Հատկանշական է, որ այս թվի մեծամասնությունը հենց ՓՄՁ-ներն են կազմում, իսկ մարզային բիզնեսներն այս թվի ուղիղ 40%-ն է։ Սա նշանակում է, որ ամենահեռավոր մարզի որեւէ գյուղի ամենափոքր կրպակն անգամ ունի հնարավորություն միանալ Իդրամին ու անհպում վճարումների մշակույթը տեղափոխել իր բնակավայր։ Ընդ որում, Իդրամն իրենց մոտ բերելով՝ նրանք միաժամանակ բարձրացնում են տեղի բնակչության թվային գրագիտության աստիճանն ու անհպում վճարումների միտումը։ Իդրամի առաջարկած վճարային գործիքն այսօր գոյություն ունեցող վճարային գործիքների մեջ ամենացածր միջնորդավճարն ունի, ուստի սա բիզնեսի համար լավագույն առաջարկն է, որ կարող է լինել այսօր։

Իդրամը նաեւ աշխատարան էր կազմակերպել հատուկ վաճառքներով հետաքրքրվող երիտասարդների համար։ Աշխատարանը վարել է Իդրամի Կորպորատիվ բիզնես գործընթացների եւ թիմի զարգացման ղեկավար Հայկ Մուրադյանը: Նրա աշխատարանը «Փողի հետ կապված խելացի ընտրություն․ որոշումների կայացում եւ վաճառքի արվեստ» խորագիրն ուներ։ Աշխատարանի ընթացքում եւ ավարտին մասնակիցները հնարավորություն են ունեցել հարցեր ուղղել Հայկ Մուրադյանին՝ էլ ավելի ամրապնդելով աշխատարանի ընթացքում սովորած նյութն ու նոր կապեր հաստատելով Իդրամի ներկայացուցչի հետ։

«Tech Week Հայաստան»-ի կազմակերպիչ Սպարտակ Կյուրեղյանն ասել է․ «Սա պարզապես միջոցառում չէ, այլ հարուստ փորձով կիսվելու ու լայն լսարանին նոր գիտելիքներ մատուցելու գերազանց հնարավորություն»։

Իդրամը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

Դիտում՝ 7391
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW