Ֆասթ Բանկն առաջարկում է FTN-ի գրավով ապահովված վարկային գիծ

08.07.2025 | 11:16 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ֆասթ Բանկ #FTN
Ֆասթ Բանկի եւ Fastex-ի գործակցությամբ հաճախորդների թվային՝ FTN ակտիվները Հայաստանում առաջին անգամ կարող են կիրառվել վարկային գիծ ձեռք բերելու գործընթացում։ Ֆասթ Բանկի հաճախորդները հնարավորություն ունեն FastX-ի միջոցով ստանալ FTN-ի գրավով ապահովված վարկային գիծ, ընդ որում, վարկային գծի առաջին 30 օրը՝ անտոկոս։

FastX-ից օգտվելու համար անհրաժեշտ է մուտք գործել Ֆասթ Բանկի մոբայլ հավելված, «վարկեր» բաժնում սեղմել «նոր վարկ» կոճակը, որից հետո բանկը կառաջարկի վարկային գծի առավելագույն սահմանաչափը։ Գործընթացը կատարվում է րոպեների ընթացքում, իսկ վարկային գծի բոլոր մանրամասները հասանելի են «վարկեր» բաժնի «վարկային գծեր» ենթաբաժնում։

«Ֆասթ Բանկում նորարարությունները միշտ եղել են մեր շարժիչ ուժը։ FastX-ը գործարկելիս մենք ձգտել ենք հասկանալ մեր հաճախորդների պահանջները եւ առաջարկել նրանց առավել արդյունավետ լուծումներ»,- ասել է Ֆասթ Բանկի ՏՏ նախագծերի կառավարող Նարինե Անդրեասյանը:

Fastex-ի Բիզնեսի զարգացման գծով տնօրեն Արմեն Բաղդասարյանն էլ ընդգծել է, որ համատեղ ներդրված այս գործիքակազմը վկայում է իրենց գործակցության արդյունավետության եւ ժամանակի հետ համընթաց քայլելու հետեւողական ձգտման մասին։ 

Ֆասթ Բանկն առաջինն է Հայաստանում, որ ապահով եւ արագ կապ է ստեղծել հաճախորդների կրիպտոակտիվների եւ դրամային միջոցների միջեւ, որն ինտեգրված է Ֆասթ Բանկ-ի եւ Fastex Exchange-ի հավելվածներում։

Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Երեւանում եւ Հայաստանի բոլոր մարզերում։

Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

Դիտում՝ 1522
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW