ԱրմՍվիսԲանկը ներկայացնում է Mastercard World պրեմիում դասի նոր քարտը

04.07.2025 | 16:52 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԱրմՍվիսԲանկ #Mastercard World
ԱրմՍվիսԲանկի հաճախորդներին այժմ հասանելի է միջազգային Mastercard վճարահաշվարկային համակարգի պրեմիում դասի եւս նոր քարտ՝ World Mastercard, որը տրամադրում է բացառիկ հնարավորություններ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում:

ԱրմՍվիսԲանկից հայտնել են, որ World Mastercard-ն առաջարկում է մի շարք արտոնություններ, որոնք ընդգծում են պրեմիում կարգավիճակը․

•    Քարտապանները կարող են տարեկան 6 անգամ օգտվել հատուկ գոտիների ուղիներից՝ շրջանցելով կանոնավոր հերթերը աշխարհի 100-ից ավելի օդանավակայաններում (նշված ծառայությունից կարող են օգտվել նաեւ քարտապանների ուղեկցող անձինք)։
•    Հասանելիություն է տրամադրվում աշխարհի ավելի քան 1,200 օդանավակայանների սպասասրահներին, ինչը հնարավորություն է տալիս ճանապարհորդել առավել հարմարավետ եւ հանգիստ պայմաններում (նշված ծառայությունից կարող են օգտվել նաեւ քարտապանների ուղեկցող անձինք)։
•    Ճանապարհորդելիս կապի մեջ մնալն այժմ առավել հեշտ է․ քարտապաններին հասանելի է մինչեւ 1 ԳԲ անվճար ինտերնետ եւ 15% զեղչ ռոումինգի ծառայություններից՝ առանց SIM քարտի անհրաժեշտության։
•    Ուղիղ կապ կոնսիերժ ծառայության հետ 24/7: Կոնսիերժ ծառայությունը հասանելի է բոլոր հայտնի մեսենջերների միջոցով (Viber, Telegram, WhatsApp), ինչպես նաեւ հեռախոսով եւ էլեկտրոնային փոստով:

Ճամփորդական ապահովագրություն ստանալու համար անհրաժեշտ է դիմել բանկ:

Գործում է նաեւ Priceless.com-ի փորձառությունների հարթակը։

World Mastercard-ը հասանելի է ինչպես ֆիզիկական, այնպես էլ թվային տարբերակով։ Թվային քարտը կարելի է պատվիրել ArmSwissMobile հավելվածով եւ կցել Apple Pay-ին կամ Google Pay-ին՝ օգտվելով բոլոր հնարավորություններից՝ առանց ֆիզիկական քարտ կրելու անհրաժեշտության։

Պատվիրեք ձեր World Mastercard-ն այցելելով ԱրմՍվիսԲանկ կամ առցանց՝ ArmSwissMobile հավելվածով։

World Mastercard-ի բոլոր արտոնություններն՝ այստեղ:

ԱրմՍվիսԲանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից։
Դիտում՝ 5205
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW