Ֆասթ Բանկի եւ Fast Shift-ի աջակցությամբ իրականացվել է միջազգային մակարդակի սպորտային միջոցառում

27.06.2025 | 12:49 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ֆասթ Բանկ #Fast Shift
Ֆասթ Բանկի եւ «Fast Shift» վճարահաշվարկային ընկերության հովանավորությամբ Երեւանի քաղաքապետարանն Ազատության հրապարակում օրերս իրականացրել է միջազգային մակարդակի սպորտային միջոցառում Les Mills Experience Yerevan-ը։

Միջոցառման հատուկ հյուրն ԱՄՆ-ից ժամանած Les Mills միջազգային ֆիթնես բրենդի լեգենդար մարզիչ Մարլոն Վուդսն էր, ով վարել է բացօթյա մարզումները՝ ներգրավելով բազմաթիվ մասնակիցների։ Մարզումները ներառել են Les Mills-ի ամենահայտնի ծրագրերը՝ BODYCOMBAT, BODYATTACK, BODYBALANCE եւ այլ ուղղություններ։ 

«Ֆասթ Բանկում ու Fast Shift-ում կարեւորում են առողջ ապրելակերպը եւ մշտապես աջակցում են նման միջոցառումներին՝ նպաստելով երիտասարդների ակտիվ մասնակցությանը»,- ասվում է բանկի հաղորդագրությունում:

Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Հայաստանի բոլոր մարզերում, գործում է նաեւ Բանկի հավելվածը։ 

Fast Shift-ը վճարահաշվարկային ընկերություն է, որը ֆինտեխ նոր լուծումների հիման վրա մատուցում է 400-ից ավելի ծառայություններ։ 

Ֆասթ Բանկը եւ «Fast Shift» վճարահաշվարկային ընկերությունը վերահսկվում են ՀՀ կենտրոնական բանկի կողմից։

Դիտում՝ 2001

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW