Չինական GRG Banking եւ հայկական ATMhub ընկերությունները ստորագրել են դիստրիբյուցիայի պայմանագիր, որի համաձայն՝ ATMhub ՍՊԸ-ն հանդես կգա հայկական շուկայում որպես GRG-ի պաշտոնական ներկայացուցիչ: Finbox բանկոմատների ցանցը կկառուցվի GRG-ի լուծումներով:Finbox եւ ATM hub-ի հիմնադիր Արամ Ազատյանը վստահություն է հայտնել, որ այս համագործակցությունը կարեւոր շրջադարձային կետ է։ «Finbox-ը ձգտում է ստեղծել տեխնոլոգիապես առաջատար, անկախ եւ բոլորի համար հասանելի բանկոմատային ցանց՝ խթանելով ֆինանսական էկոհամակարգի զարգացումը։ GRG-ի աջակցությամբ մենք մեր գործընկեր բանկերին կկարողանանք առաջարկել արդյունավետ, ճկուն եւ բարձրակարգ լուծումներ, որոնք միտված են հեշտացնել կանխիկի վերամշակումը եւ օպտիմալացնել բանկերում գործող գործընթացները»,- ասել է Արամ Ազատյանը: «Մենք հպարտ ենք, որ ներկայացված ենք Հայաստանում եւ տեղական հաճախորդներին առաջարկում ենք նորարարական լուծումներ։ ATMhub-ը մեր վստահելի գործընկերն է, եւ մեզ համար մեծ պատիվ է նպաստել Հայաստանի ֆինթեք ոլորտի զարգացմանը։ Այս համագործակցությունն արտացոլում է մեր երկարաժամկետ հանձնառությունը՝ աջակցելու ֆինանսական ներառականությանը, խթանելու թվային վերափոխումը եւ խելացի ենթակառուցվածքների միջոցով զորացնելու տեղական տնտեսությունը»,- նշել է GRG Banking-ի՝ Արեւելյան Եվրոպայի տարածաշրջանի վաճառքի մենեջեր Հելեն Լյուն:Finbox-ի մասինFinbox-ը Հայաստանի առաջին եւ միակ անկախ բանկոմատային ցանցն է, որը հասանելի է բոլոր բանկերի հաճախորդներին՝ անկախ նրանից, թե որ բանկի ծառայություններից են օգտվում։ Finbox-ը նաեւ առաջարկում է հատուկ լուծումներ իրավաբանական անձանց համար՝ ապահովելով բանկային cash-in ծառայություններ, որոնք թույլ են տալիս ընկերություններին մուտքագրել կանխիկը բանկոմատների միջոցով՝ առանց բանկ այցելելու անհրաժեշտության։GRG Banking-ի մասինGRG Banking-ը համաշխարհային առաջատար է բանկոմատային տեխնոլոգիաների ոլորտում։ GRG-ի սարքավորումները կիրառվում են ավելի քան 110 երկրում։ Ընկերությունը մասնագիտացած է կանխիկի ավտոմատացված կառավարման, ինքնասպասարկման եւ արհեստական բանականությամբ հագեցած լուծումների մշակման մեջ։Finbox-ը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից։https://atmhub.am/ Facebook: https://www.facebook.com/profile.php?id=61560529752206&mibextid=LQQJ4dLinkedIn: https://www.linkedin.com/company/finbox-armenia/ Instagram: https://www.instagram.com/finbox_armenia/ Tweet Դիտում՝ 11722