Հայաստանի բլոկչեյն էմբասիում տեղի է ունեցել Fastex-ի հերթական տեղեկատվական հանդիպումը՝ կրիպտո փոխանակման հարթակի թարմացումների եւ միջազգային ձեռքբերումների թեմայով։ Fastex-ի մարքեթինգի բաժնի ղեկավար Նիկո Նիկոյանը խոսել է վերջին շրջանում Fastex-ի միջազգային հաջողությունների, վերջերս գործարկված նոր պրոդուկտների եւ ծառայությունների, ինչպես նաեւ ստացած հավաստագրերի վերաբերյալ։ Խոսնակ Նիկո Նիկոյանն անդրադարձել է վերջին կարեւոր նորությանը՝ Fast Shift հավելվածում Fastex Exchange-ի ինտեգրացիային․ «Այս տեխնիկական հնարավորությունը թույլ է տալիս կատարել դեպոզիտ դրամով անմիջապես Fast Shift հավելվածի միջոցով՝ կրիպտո ոլորտը միավորելով ամենօրյա ֆինանսների հետ։ Fast Shift վճարային համակարգն ունի ավելի քան 300 ֆիզիկական տերմինալ, որոնց օգնությամբ կարող եք կատարել ձեր ֆինանսական գործարքները»։ Հաջորդ հանդիպումները բաց չթողնելու համար անհրաժեշտ է հետեւել Fastex Armenia եւ ftNFT.am պաշտոնական էջերին:Fastex-ն արագ զարգացող Web3 էկոհամակարգ է, որն իր օգտատերերին տալիս է հսկայական հնարավորություններ եւ հարմարավետ միջավայր՝ առաջարկելով Fastex Exchange կրիպտո փոխանակման հարթակը, Fastex Card-ը, YoWallet-ը եւ ftNFT-ն՝ իր հարթակներով եւ ֆիջիթալ սփեյսներով, ինչպես նաեւ YoHealth՝ առողջ ապրելակերպը խթանող հավելվածը։ Tweet Դիտում՝ 1506