ՊԵԿ. Հայկական կոնյակով բեռնված բեռնատարները կարող են հատել հայ-վրացական սահմանը

19.06.2025 | 11:55 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՊԵԿ #սահման #հայկական կոնյակ
Վերջին օրերին Վրաստանի մաքսային մարմիններում կուտակումներով պայմանավորված՝ հայկական բեռնատարների հայ-վրացական սահմանով հատումը ժամանակավորապես դադարեցնելու հետ կապված խնդիրը կարգավորվել է։ 

«Մասնավորապես, հարցը վերաբերում է հայկական շշալցված կոնյակով բեռնված բեռնատարների կուտակմանը։

Վրաստանի մաքսային մարմինների թողունակության կարգավորման արդյունքում հունիսի 18-ից կազմակերպվել է հայկական շշալցված կոնյակով բեռնված բեռնատարների բացթողումը ՀՀ-ի մաքսային պահեստներից ու հունիսի 19-ի դրությամբ արդեն իսկ 33 բեռնատար բաց է թողնվել»,- ասվում է Պետական եկամուտների կոմիտեի հաղորդագրությունում:
Դիտում՝ 1966

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW