Evocabank-ը IFC-ի Համաշխարհային առեւտրի ֆինանսավորման ծրագրի (GTFP) շրջանակում ձեւակերպել է $2 միլիոնի առեւտրային գիծ։Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) Համաշխարհային առեւտրի ֆինանսավորման ծրագրի (GTFP) շրջանակում բանկը կաջակցի Հայաստանում գործող ձեռնարկություններին` ընդլայնելու իրենց գործունեությունը, զարգացնելու արտաքին առեւտուր իրականացնելու հնարավորությունները եւ խթանելու մրցունակությունը միջազգային շուկաներում։IFC-ի հետ համագործակցության արդյունքում Evocabank-ը շարունակում է ստեղծել բարենպաստ պայմաններ՝ խթանելով Հայաստանի տնտեսության կայուն զարգացումը եւ մասնավոր հատվածի ակտիվ գործունեությունը։Համաշխարհային բանկի խմբի անդամ IFC-ն համագործակցում է Evocabank-ի հետ 2021 թվականից, երբ բանկը ստացավ $15 մլնի վարկ, որի նպատակն էր աջակցել միկրո, փոքր եւ միջին ձեռնարկություններին՝ նպաստելով համավարակից հետո նրանց կայունության պահպանմանը, վերականգնմանը եւ զարգացմանը։2022 թվականին համագործակցությունը շարունակվել է, եւ Evocabank-ը ստացավ եւս $15 մլնի վարկային միջոցներ, իսկ 2024-2025թթ. ընթացքում բանկը ստացավ $20 մլն սինդիկացված վարկ՝ ուղղված տեղական բիզնեսների աջակցությանը, վարկավորման ընդլայնմանը եւ երկրի տնտեսական աճի խթանմանը։Նշվում է, որ բացի վերոհիշյալ ֆինանսավորման ծրագրերից, Evocabank-ը, որպես նորարար թվային լուծումներ առաջարկող բանկ, մասնակցել է IFC-ի DigiLab ծրագրին՝ բանկի թվայնացման գործընթացն արագացնելու նպատակով՝ բարձրացնելով վերջինիս արդյունավետությունը եւ հասանելիությունը։ Tweet Դիտում՝ 1328