Առցանց գնումների սիրահարների համար Իդրամը նորից մեծ անակնկալ ունի։ Վերջերս լայն տարածում գտած գնումների առցանց հարթակ Temu-ում արդեն Իդրամ կա։ Օրեր առաջ Իդրամի եւ Թեմուի միջեւ համագործակցության պայմանագիր է կնքվել, որն Իդրամի օգտատերերին հնարավորություն կտա իրականացնել անվտանգ վճարումներ առցանց գնումների ամենամեծ հարթակներից մեկում՝ Temu-ում կատարված գնումների համար։Իդրամ ընկերության Առանցքային գործընկերների եւ թվային վճարումների նախագծերի մենեջեր Դավիթ Հարությունյանի խոսքով՝ Temu-ում Իդրամով վճարումներն արդեն հասանելի են բոլոր օգտատերերի համար։ Վճարելու գործընթացն էլ, ինչպես միշտ, շատ պարզ է, ինչպես ամեն բան Իդրամի հետ։ Մասնավորապես՝ Temu-ում Իդրամով վճարելու համար անհրաժեշտ է ապրանքներն ավելացնել զամբյուղում, անցել վճարման էջ, վճարման եղանակներից ընտրել Իդրամը եւ վերջ․ մի քանի հպում եւ վճարումը կատարված է։Նշվում է, որ վճարել հնարավոր է նաեւ Rocket Line-ով՝ պատվիրել ցանկալի ապրանքը նույն պահին, իսկ վճարումը հետաձգել մինչեւ 60 ամսով։Իդրամի կոմերցիոն տնօրեն Գրիգորի Յոլյանի խոսքով՝ նպատակ ունեն ներկայացված լինել հնարավորինս շատ առեւտրային կետերում, եւ Իդրամի օգտատերերի թե՛ առցանց, թե՛ ֆիզիկական գործարքները դարձնել առավել հարմարավետ ու անվտանգ։ Ի դեպ՝ այժմ Իդրամ QR-ով վճարել հնարավոր է 24․000 վաճառակետերում՝ կատարելով անհպում, անկանխիկ ու անվտանգ գործարքներ, ինչպես նաեւ 1000-ից ավելի առցանց խանութների կայքերում։Կատարելով Ձեր բոլոր գործարքները Իդրամով՝ Դուք միաժամանակ կդառնաք «Մի դրամի ուժը» նախաձեռնության բարի կամքի դեսպանը։ Idram&IDBank հավելվածով, banking.idram.am եւ IDBanking.am առցանց հարթակով, ինչպես նաեւ ընկերությունների տերմինալներով կատարված յուրաքանչյուր վճարման դիմաց Իդրամն ու IDBank-ն իրենց միջոցներից մեկ դրամ են ուղղում բարի գործերին։Ընկերությունները վերահսկվում են ՀՀ ԿԲ կողմից։ Tweet Դիտում՝ 4525