Ամեն տարի հունիսի 14-ին աշխարհում նշվում է Արյան դոնորի համաշխարհային օրը: Սա հնարավորություն է եւս մեկ անգամ հիշելու եւ գնահատանքի խոսք ասելու այն մարդկանց, ովքեր ինքնակամ հրաժարվում են սեփական արյունից` հանուն այլ մարդկանց ապրելու իրավունքի: Մեկ դոնորի արյունը կարող է փրկել մինչեւ երեք մարդու կյանք:Այդ օրը մարդաշատ է լինում «Յոլյան» արյունաբանության եւ ուռուցքաբանության կենտրոնում:Դոնորությունը՝ որպես կենսակերպԱրյան դոնոր լինելը գիտակցված որոշում է եւ կենսակերպ: Օրվա հերոսները նշում էին՝ հանձնած արյունն իրենց չի վնասում, բայց փրկում է երեխաների, կյանքի ծանր վիճակում հայտնված մարդկանց: Նրանցից շատերին Կենտրոնի աշխատակիցները գիտեին անուններով. ի վերջո, հանդիպում են երեք ամիսը մեկ կարեւոր առաքելությամբ՝ հանձնել արյուն, փրկել կյանքեր:Արյուն են հանձնում ժպիտով, միանում Կենտրոնում կազմակերպված միջոցառմանը եւ հեռանում՝ նորից վերադառնալու լուռ խոստումով:Սա ոչ միայն դոնորներին գնահատանքի խոսք ասելու, այլ պրակտիկ հարցեր լուծելու հնարավորություն է«Մեր կենտրոնն ամեն օր հանդիպում է այնպիսի իրավիճակների, երբ ճիշտ ժամանակին ստացված արյունը կարող է որոշել մարդու ճակատագիրը: Արյան դոնորության համաշխարհային օրը հիանալի առիթ է հիշեցնելու մեր հասարակությանը, որ յուրաքանչյուր առողջ մարդ կարող է դառնալ դոնոր՝ համալրելով արյան պաշարները եւ փրկելով կյանքեր: Մենք երախտապարտ ենք մեր կանոնավոր դոնորներին, ովքեր իրենց պատասխանատու մոտեցմամբ մեզ հնարավորություն են տալիս ապահովել բնականոն աշխատանքը: Շնորհակալ ենք նաեւ մեր գործընկերներին․ առանց նրանց անհնար էր այս տարի կազմակերպել Արյան դոնորի համաշխարհային օրվան նվիրված միջոցառումը»,- ասել է «Յոլյան» արյունաբանության եւ ուռուցքաբանության կենտրոնի տնօրեն Հայկ Գրիգորյանը:Հաջողելու համար կարեւոր է բիզնեսի ու հանրային հատվածի միավորումըԱյս տարի միջոցառումն անցկացվել է Կոնվերս Բանկի աջակցությամբ: Բանկի գլխավոր գործադիր տնօրեն Անդրանիկ Գրիգորյանի խոսքով՝ բիզնեսը պետք է ակտիվ դեր ունենա սոցիալական նախաձեռնությունների աջակցության հարցում, այդ թվում՝ կանգնած լինելով կյանքի դժվարին պայմաններում հայտնված մարդկանց կողքին:«Որպես բիզնեսի ղեկավար, ես հստակ գիտակցում եմ, որ մեր հաջողությունը չափվում է ոչ միայն ֆինանսական ցուցանիշներով, այլեւ մեր սոցիալական ներդրմամբ: Արյան դոնորությունը սիմվոլիկ նշանակություն ունի․ այն ցույց է տալիս, որ մարդկանց միջեւ համերաշխությունը եւ փոխադարձ օգնությունը կարող են հաղթահարել ցանկացած դժվարություն»,- ասել է նա։Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: Tweet Դիտում՝ 929