Ակտիվների աճ, տարեկան շահույթի ավելացում, նշանակալի ձեռքբերումներ եւ զարգացման նոր հնարավորություններ. այսպես է նկարագրվում 2024 թվականի ֆինանսական տարին ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ-ի համար։Բանկի հաղորդագրության մեջ ասված է.«Հունիսի 13-ին տեղի ունեցավ ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿԻ տարեկան ժողովը, որին մասնակցում էին Բանկի բաժնետերերը, ՀՀ Կենտրոնական բանկի ներկայացուցիչները, գործընկերները և հաճախորդները:Բանկի ղեկավարությունը, պահպանելով հաշվետվողականության և թափանցիկության սկզբունքը, անդրադարձավ նախորդ տարվա հիմնական ֆինանսական ցուցանիշներին, որոնց աճը պայմանավորված է եղել նորարարական ծառայությունների ներդրմամբ և պրոֆեսիոնալ լուծումներով։Հաշվետու տարում Բանկի «AEB Mobile» հավելվածում գործարկվել է բիոմետրիկ նույնականացումը, «Moneysend» փոխանցման համակարգը, «Visa Stop Payment Service»-ը, ինչպես նաև ինտեգրումը «Ubpay» միջազգային վճարահաշվարկային համակարգին։ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿՆ առաջինն է Հայաստանում, որ նախաձեռնել է անցանց միջավայրում POS տերմինալի միջոցով անկանխիկ վճարումների իրականացումը՝ հետաձգված գործարքի կիրառմամբ: Բանկը մասնակցությունն է ունեցել նաև Երևանի տրանսպորտային համակարգում ֆիզիկական և վիրտուալ POS տերմինալների ներդրման գործընթացին։ Առաջնորդվելով ռազմավարական խնդիրների լուծման առաջնահերթությամբ՝ Բանկում արձանագրվել է հիմնական ֆինանսական ցուցանիշների աճ:2024 թվականին նախորդ տարվա համեմատ.Բանկի ակտիվներն աճել են 14%-ով, պարտավորությունները՝ 11%-ով,Հաճախորդներին տրված վարկերի ծավալը կազմել է 342.1 մլրդ դրամ՝ նախորդ տարվա համեմատ աճելով շուրջ 17%-ով,Տարվա ֆինանսական արդյունքի՝ զուտ շահույթի մեծությունը նույնպես ոգևորիչ է. 9 մլրդ դրամ, 90% աճ նախորդ տարվա համեմատ։ Ըստ այդմ՝ Բանկը շարունակում է վճարել շահաբաժիններ իր բաժնետերերին։Դրական փոփոխությունների համատեքստում ուշագրավ է նաև միջազգային գործընկերների հետ սերտ համագործակցության զարգացումը, ինչի արդյունքում 2024 թվականին ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ-ը կնքել է մի շարք նոր վարկային պայմանագրեր՝ ներգրավելով շուրջ 70 մլն ԱՄՆ դոլարի համարժեք ֆինանսական ռեսուրս, որն ուղղվել է միկրո, փոքր և միջին բիզնեսի, ինչպես նաև կանաչ ֆինանսավորման ծրագրերի աջակցմանը։ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ-ը, կարևորելով կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը, 2024 թվականին շուրջ 170 մլն դրամ ուղղել է կրթական, առողջապահական և սոցիալական ոլորտների աջակցության ծրագրերին։ Բանկը կորպորատիվ սոցիալական պատասխանատվության համատեքստում մեկնարկում է նոր համագործակցություն Զինվորի Տան հետ, որը բովանդակելու է երկու հիմնական ծրագիր.1. կրթական ծրագիր զինհաշմանդամների համար՝ Բանկում աշխատանքի անցնելու հնարավորությամբ,2. Զինվորի տան թողունակության ընդլայնում՝ ստացիոնար բուժման հնարավորությունների բարելավմամբ։Նշված ծրագրերի իրականացման բյուջեն կկազմի 50 մլն դրամ, որը կֆինանսավորվի ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ-ի կողմից։ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ-ը հաստատակամ շարունակում է իր գործունեությունն իրականացնել՝ որպես կայուն, վստահելի և հեռանկարային ֆինանսական կառույց՝ նպաստելով բանկային համակարգի և բանկային բիզնեսի զարգացման ռազմավարության արդյունավետ իրագործմանը, իսկ Բանկի գործունեության կենտրոնում համընկնում են բաժնետերերի, հաճախորդների և աշխատակիցների շահերը»։ Tweet Դիտում՝ 4070