Իդրամ ընկերությունը ներկայացնում է մի քանի տարբերակ, թե ինչպես Հայաստանի տարածքում անցկացնել ամառը: Նույնիսկ մեկ օրվա ընթացքում հանգստանալ, ամառային ակտիվ զբաղմունքով լցնել օրը՝ զուգահեռ աշխատանքային առօրյային։ Սարեր, ձորեր ու կանաչ դաշտեր․ վայելե՛ք Հայաստանը Հայաստանում բոլոր եղանակներին կարելի է գտնել վայելելու տեսարաններ, բայց հատկապես ամռանը, երբ ամեն ինչ կանաչ է, ծաղկած, թաքնված բազմաթիվ լճերն «ապրում են», մեկ օրով բնության մեջ կորչելը ամռան լավագույն ընտրություններից է․ Դիլիջանի անտառները, Դենդրոպարկի մաքուր օդը, Սեւանի մեղմ ալիքներն ու դեպի սարեր արշավները՝ ակտիվ կիրակիների սիրահարների համար։ Բոլոր դեպքերում արեւապաշտպանն ու շատ ջուր խմելը չմոռանաք։Պիկնիկ սիրելի այգում եւ ոչ միայն Թերահավատորեն մի մոտեցեք պիկնիկի գաղափարին։ Այն ամառային ժամադրության հիանալի տարբերակ է թե՛ ընկերների, թե՛ սիրելիի ու թե՛ ընտանիքի անդամների հետ։ Բնությանը մոտ եք, հանգստության մեջ, բայց նաեւ կարող եք քաղաքից չհեռանալ ու ընտրել ձեր սիրելի այգին, կամ բացահայտել նոր վայր, որ միշտ ցանկացել եք տեսնել։ Վերցրեք սիրելի մրգերը, քաղցրավենիքը, սառը սուրճ կամ էլ տաք՝ ըստ նախընտրության, չմոռանաք ծածկոցը․ ամառային մեկ շաբաթ օր կամ աշխատանքային օրվա երեկո արդեն պլանավորվեց։ Լողավազան, արեւայրուք եւ սառը լիմոնադ Նկատել ենք, որ վերջին տարիներին բացօթյա լողավազանները շատ մարդաշատ են դարձել․ դե, հասկանալի է՝ աշխատանքային շոգ շաբաթվա վերջում առանց երկար ճանապարհ գնալու կամ էլ, թեկուզ, մայրաքաղաքից դուրս սառը ջուրը վայելելն ու արեւայրուք ստանալը շատ լավ տարբերակ են։ Եթե հանկարծ պահը բաց եք թողել, հիշեցնում ենք, որ լողավազանների սեզոնն արդեն բաց է, եւ ուզում ենք շատ լավ լուրով կիսվել․ 2025թ․ հունիսի 15-ից մինչեւ օգոստոսի 31-ը ներքեւում նշված լողավազաններում Իդրամով վճարելու դեպքում ստանալու եք 30% ակնթարթային idcoin՝• Aquatek• Cross pool• Dili Town• DilijaniTun• Hills Sport Complex• Lanj• Multi Wellness• President pool• San Marco• The Pool• ZEN• N7 BeachԳտա՞ք ձեր սիրելի լողավազանը, բայց չմոռանաք նաեւ նոր վայրեր բացահայտելու մասին։ Մեկ հաճախորդի գծով օրացուցային ամսվա ընթացքում տրամադրվելու է 10․000 idcoin, եւ քանի որ արշավը տեւելու է շուրջ 3 ամիս, լողավազանային ողջ սեզոնին ամեն ամիս կարող եք ստանալ ու վայելել 30% ակնթարթային idcoin-ները: Արշավի մնացած մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։Ընկերությունը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: Tweet Դիտում՝ 6075